Ղազախստանը մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել է երկրից արևածաղկի ձեթի արտահանումը
Ղազախստանի Հանրապետության իշխանությունները սահմանափակում են մտցրել արևածաղկի ձեթի արտահանման համար, որը կտևի 2022 թվականի հունիսի 18-ից օգոստոսի 31-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ երկրի ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությանը հղում անելով։
«Ղազախստանի Հանրապետության տարածքից արևածաղկի ձեթի արտահանման համար սահմանվել են քանակական սահմանափակումներ (քվոտաներ)՝ 2022 թվականի հունիսի 18-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Այս ընթացքում Ղազախստանի տարածքից հնարավոր կլինի ձեթ արտահանել միայն Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում պետական տեսչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից տրված բուսասանիտարական վկայականի առկայության դեպքում։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ միջոցը ներդրվել է գների կայունացման և շուկայում դեֆիցիտի վերացման նպատակով՝ արտաքին շուկաներում պահանջարկի ավելացման պատճառով։ Ձեթի արտահանման նախկին սահմանափակումն ավարտվել է հունիսի 1-ին։ Այն գործում էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ից։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տարում արևածաղկի բուսական յուղի գնաճը կազմել է 75.2%, շաքարավազինը՝ 39.4%-ով
- Բուսական յուղի միջին գնաճը 2021թ-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 87.3%
- Վալերի Բուայե․ Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ
- Հույս ունեմ, որ կդադարեն ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը մի շիշ ձեթի համար. Չալաբյան
- Մակնշված է թթվասեր, բայց նրանում հայտնաբերում ենք բուսական յուղ պարունակող մթերք. Գեղամ Գևորգյան