Մեդվեդևը կասկած է հայտնել, թե օգոստոսին Ուկրաինայի հետ բանակցությունները կշարունակվեն
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր գրառման մեջ հնարավոր է համարել, որ Ուկրաինայի հետ բանակցություններ տեղի չունենան, քանի որ մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունը կարող է չունենալ համապատասխան զրուցակիցներ։
«Ուկրաինայի գլխավոր բանակցողը (Դավիթ Արախամիան) հնարավոր է համարում օգոստոսի վերջից Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսումը։ Միգուցե՝ այո: Հարցն այն է, թե կլինիի այդ մեկը, որի հետ ինչ-որ բանի մասին խոսենք»,-ըստ «Գազետա ռու»-ի՝ գրել է նա։
Ավելի վաղ ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դեյվիդ Արախամիան «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել էր, որ օգոստոսի վերջին Ուկրաինան կարող է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ջոնսոնը կարծում է, որ «Եվրատեսիլ-2023»-ը պետք է անցկացվի Ուկրաինայում
- Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Արախամիան հայտնել է Ռուսաստանի հետ օգոստոսին բանակցությունները վերսկսելու մասին
- Զելենսկին կրկին հայտարարել է Պուտինի հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին
- Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
- Լավրովը բացատրել է, թե ինչու են Ուկրաինայի հետ բանակցությունները ձգձգվում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները