Պատերազմից հետո ադրբեջանցի վեց զինծառայող անհետ կորած է
Ադրբեջանի կողմից Արցախում 2020 թվականին սանձազերծած լայնածավալ պատերազմի ավարտից հետո մինչ օրս անհետ է ադրբեջանցի ցեղ զինծառայողի չակատագիր։ Այս մասին գրել ադրբեջանական «Minval.az»-ը։
Գերիների, անհետ կորածների, պատանդների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը նաև հայտարարել է, որ 12 զինծառայող վիրավոր վիճակում գերեվարվել էր։ Նրանք կարճ ժամանակահատվածում վերադարձվել են Բաքու։
Նշենք, որ պատերազմի ավարտից մինչ օրս Բաքուն հրաժարվում է Հայաստանին վերադարձնել գերեվարված անձանց։
Հայաստանի Քննչական կոմիտեի կողմից այս տարվա ապրիլին հրապարակած տվյալների համաձայն, քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։
04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
Հարակից հրապարակումներ`
- ԶԱՀ-ը 4760 շահառու ունի, որից՝ 3998-ը զոհ, 152-ը` անհետ կորած, 610-ը՝ հաշմանդամ.Տաթևիկ Յաղջյան
- Փաշինյան. Հիմա չեմ կարող հրապարակային ասել, որովհետև դրանով մեր ապագա բանակցությունները կվնասեմ
- Տիգրան Աբրահամյան. Նոյեմբերին պայմանագրային զինծառայողն անհետ կորել է, ՊՆ-ն թաքցրել է
- Պատերազմի հետևանքով անհետ կորած է 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ
- 44-օրյա պատերազմում վերջույթներ կորցրած 75 զինծառայող պրոթեզավորվել է «Հավերժական ազգ» հիմնադրամի աջակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան