Ջոնսոն. Լոնդոնը կշարունակի աջակցել Կիևին՝ չնայած աշխարհում ուկրաինական թեմայի հանդեպ հոգնածության նշաններին
Մեծ Բրիտանիան կշարունակի ակտիվորեն աջակցել Ուկրաինային, նույնիսկ երբ աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը Կիևից վերադառնալուց հետո հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Շատ կարևոր է ուղևորություններ կատարել Ուկրաինա, հատկապես կրիտիկական պահերին: Մենք անհանգստացած ենք, որ Ուկրաինայի թեմայի շուրջ մի փոքր հոգնածություն է սկսում ի հայտ գալ ամբողջ աշխարհում, բայց դուք պետք է հասկանաք, որ ուկրաինացիները լրջորեն տառապում են, այդ թվում՝ երկրի արևելքում»,-ասել է Ջոնսոնը լրագրողներին, և հավելել. «Ռուսները թիզ առ թիզ առաջ են շարժվում: Մեզ համար կարևոր է ցույց տալ, որ Ուկրաինան կարող է և հաղթելու է, այն ճշմարտություն է»:
Ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետը չհայտարարված այց էր կատարել Ուկրաինա։ Կիևում Ջոնսոնը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինային արևմտյան սպառազինության մատակարարման և եվրոպական երկրների տարածքում ուկրաինացի զինվորականների վերապատրաստման հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- Մերկելը հայտարարել է ապագայում ուկրաինական հակամարտությունում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին
- Ուկրաինայի ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել օգնել Կիևին հաղթել, ոչ թե խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը
- WP. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստվում են Ուկրաինայում երկարաձգվող հակամարտության
- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան իր նախկին սահմաններում այլևս գոյություն չունի
- Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՀ-ին՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու առաջարկի համար
- Ուկրաինան վիզային ռեժիմ է մտցնում Ռուսաստանի քաղաքացիների համար
- ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
- Բորիս Ջոնսոնը պահպանեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
- Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակն անվանել է «իրատեսական հավանականություն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան