Տիգրան Աբրահամյան. Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի
Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթի սկզբում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ խորհրդարանում հնչեցրած հայտարարությունից մի հատված.
«Տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է: Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»։
Ընդդիմադիր գործիչն ընդգծեց՝ մեկ ու կես տարի, հետպատերազմյան ողջ շրջանում, նախընտրական ժամանակահատվածում, ընտրություններից հետո այս իշխանությանը շարունակում էր մեր հասարակությանը խաբել, որ ինքը մեզ տանում է խաղաղության, ոչ թե պատերազմի ճանապարհով։
«Իսկ այսօր մեզ բոլորիս բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի։ Ավելին, ողջ հռետորաբանությունն ուղղված է նրան, թե գիտե՞ք, մեր թշնամիները շատ են, մեզ ոչնչացնողները շատ են, որևէ երաշխիք չունենք, որ խաղաղությունը կպահպանվի»,-ասաց պատգամավորը։
Նա հիշեցրեց, երբ հետպատերազմյան ժամանկահատվածում ինքը, ռազմական այլ գործիչներ խոսում էին բանակի վերականգնման, մարտունակության բարձրացման ամհրաժեշտության մասին, այս իշխանությունն իր ողջ ռեսուրսով փորձում էր բոլորին համոզել, որ ընդդիմությունը երկիրը տանում է պատերազմի, արկածախնդրության։
«Մեր պնդումը հետևյալն է, մեր երկրում խաղաղության օրակարգ կարող ենք բերել միայն այն ժամանակ, երբ երկիրը կունենա հզոր, ամուր, ուժեղ անվտանգության համակարգ։ Մեր պաշտպանվածությունը կարող ենք մեծացնել, պատերազմը կանխել, կամ դադարեցնել այն ժամանակ, երբ մեր երկիրը ունենա մարտունակ բանակ։ Այս իշխանության հեռացումից հետո մեր առաջնահերթ անելիքը լինելու է մեր բանակի մարտունակության, երբեմնի հեղինակության բարձրացումը, քանի որ մեզ փրկելու, հայի ֆիզիկական գոյության ապահովումը տեսնում ենք միայն ուժեղ բանակի ապահովմամբ»,-ասաց նա։
Անդրադառնալով Մոսկվայում Վահագն Խաչատուրյանի՝ Մոսկվայում հոկտեմբերի 19-ին պատերազմի դադարեցման հնարավորությանը, Աբրահամյանն ասաց, դրանց համար մարդու կյանքն արժեք չունի։
«Պատկերացրեք մի իրավիճակ, եթե մենք պատերազմը կանգնեցնեինք հոկտեմբերի 19-ին, կունենայինք 2000-2500-ով քիչ զոհեր։ Նույն Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, որ կարող էին մարդիկ չզոհվել, բայց նրանք գնացին արկածախնդրության, ինչի հետևանքով կորցրեցինք մեր հայրենիքի զգալի մասը, ոսկե տղեքին, որոնք մեր ապագան էին, մեր երկրի զարգացման հիմքն էին, մեր ամեն ինչն էին»,-ասաց նա։
Անդրադառնալով ԶՈւ հետագա բարեփոխումներին, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ դրա հիմքում պետք է լինի հանրային կոնսենսուսը։
«Մինչև մեր հանրության ներսում սևերի-սպիտակների հարցերը չլուծենք, նորմալ, մարտունակ բանակ չենք կարող կառուցել։ Չենք առաջնորդվելու այն սկզբունքներով, ինչ այս իշխանությունը, երբ բոլոր նշանակումների հիմքում քաղաքական, կուսակցական ֆունկցիոներների՝ քաղաքական թիմին տված երդումներն են։ Պաշպանության նախարար պետք է լինի մարդ, որ աշխատում է բոլորի հետ, քանի որ բանակը շոշափում է բոլորիս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է առաջնորդվել ամեն ինչ հանուն մեր բանակի, անվտանգության սկզբունքով, առանց մարտունակ բանակի Հայաստանը որևէ ապագա չի կարող ունենալ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին