Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայի շենքերի «ականապատման» մասին՝ պահանջելով ազատ արձակել Դոնեցկում պահվող վարձկաններին
Անհայտ անձինք հայտնել են, որ իրենք ականապատել են Մոսկվայի կենտրոնում գտնվող մի քանի շենքեր՝ պահանջելով ազատ արձակել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում մահապատժի դատապարտված օտարերկրյա վարձկաններին։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 17-ին:
«Ուշագրավ են ոչ միայն սպառնալիքներին ուղեկցող պահանջները, այլ նաև հաղորդագրությունների փոխանցման եղանակը։ Հաղորդագրությունները ցույց էին տալիս, որ պայթյուններից խուսափելու համար անհրաժեշտ է ազատ արձակել ԿԺԴՀ-ում մահապատժի դատապարտված օտարերկրյա վարձկաններին»,-«Իզվեստիային» ասել է աղբյուրը:
Նա հավելել է, որ ոստիկանության մայրաքաղաքի մի քանի բաժիններ միաժամանակ ստացվել են Մյասնիցկայա, Շաբոլովկա, Բոլշայա Պերեյասլավսկայա և այլ փողոցների տասնյակից ավելի շենքերի «ականապատված լինելու» մասին հաղորդումներ։ Դրանց թվում էին Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի մի քանի օբյեկտներ։
Շենքերում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել։ Ենթադրաբար միջադեպին ներգրավված են եղել օտարերկրյա հետախուզական ծառայությունները։
Հարակից հրապարակումներ`
- Ջոնսոնը կարծում է, որ «Եվրատեսիլ-2023»-ը պետք է անցկացվի Ուկրաինայում
- WP. ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստվում են Ուկրաինայում երկարաձգվող հակամարտության
- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինան իր նախկին սահմաններում այլևս գոյություն չունի
- ԴԺՀ-ում բրիտանական վարձկաններին մահապատժի դատապարտելուց հետո ՄԱԿ-ը կոչ է անում
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ Բրիտանիան հրաժարվել է ազատել Ուկրաինայում գերեվարված իր վարձկաններին
- Արևմուտքի կողմից ուղարկված վարձկանները չեն կարող գերիների կարգավիճակ ստանալ․ Կոնաշենկով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին