«Իզվեստիան» հայտնել է ինտերնետով տոմսերի գնման նոր տեսակի խարդախության մասին
Խարդախներն անցել են ավիատոմսերի հետ կապված խաբեության նոր սխեմաների: Այդ մասին գրում է «Իզվեստիան» ՝ հղում անելով Aviasales-ին։
Այս գարնանը չվերթների մասսայական չեղարկումների և հետաձգման պատճառով հայտնվել են կայքեր, որոնցում օգտատերերին առաջարկում են մուտքագրել ուղևորների բանկային քարտի տվյալները՝ գումարը վերադարձնելու համար։ Սրանք կարող են լինել բանկերի պաշտոնական կայքերի կամ անվճար գովազդային ծառայության կլոններ, սակայն խաբեության ամենատարածված միջոցը հայտնի ավիաընկերությունների ապրանքանիշերի կրկնօրինակ էջերի ստեղծումն է: Սոցցանցերում կա խաբեության մեկ այլ սխեման՝ «աշխատակիցներն» առաջարկում են ուղևորներին տոմսեր գնել ոչ պաշտոնապես՝ կորպորատիվ զեղչով։
Խաբեբաների զոհ չդառնալու համար Aviasales-ը օգտատերերին խորհուրդ է տալիս չափազանց մեծ զեղչեր առաջարկող ռեսուրսներ այցելելիս զգույշ լինել և չփորձել տոմսեր գնել «ոչ պաշտոնապես» ավիաընկերության աշխատակիցների և տուրիստական գործակալների օգնությամբ։ Նոր կայքի կամ հավելվածի տոմսեր գնելիս անհրաժեշտ է կարդալ այդ մասին ակնարկներ ինտերնետում: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել, թե ինչ վճարման եղանակ է առաջարկվում կայքում, խարդախության նշան է քարտերին և էլեկտրոնային դրամապանակներին գումար փոխանցելու խնդրանքը: Ապահով վճարման էջի նշաններն են կանաչ «կողպեքը» հասցեի տողի սկզբում և https արձանագրության առկայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Անգլիայում հարյուրավոր ուկրաինացի փախստականներ մնացել են անօթևան
- Բողոքի ակցիա քաղաքական բռնաճնշումների դեմ, մշակութային երեկո-զրույց. Ընդդիմության այսօրվա անելիքները
- Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 1,6 միլիոն փախստական է ժամանել Ռուսաստան
- Մեզ կոչ են անում վերադառնալ Արցախ, երբ որ այդ գյուղերը նորից տալիս են. բռնագաղթած հադրութցի
- Ադրբեջանից բռնագաղթած 254 ընտանիք բնակարանների գնման վկայականներ կստանան
- Բռնագաղթածների առողջապահական խնդիրների լուծման հարցեր են սկսել առաջանալ սեպտեմբերի վերջից. Միքայել Վիրաբյան
- Արցախը բռնագաղթածներին կգայթակղի միայն այն ժամանակ, եթե սկսվի ազգային ազատագրական պայքար.Հադրութցի
- Բռնագաղթած թոշակառուներին ցանկացել են զրկել 50000-ական դրամ աջակցությունից. Հադրութի քաղաքացի
- Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթած 6,5 հազար կարիքավորի խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել.ՌԴ ՊՆ
- Արցախի օկուպացված շրջաններից բռնագաղթած բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան