Android սմարթֆոնների սեփականատերերին սպառնում է MaliBot նոր բանկային տրոյական վիրուսը
Տեղեկատվական անվտանգության ապահովման F5 Labs ընկերությունը հայտնաբերել է MailBot բանկային նոր տրոյան վիրուսը, որն ուղղված է կրիպտոարժույթի դրամապանակների և առցանց բանկինգի հաճախորդների դեմ: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն
Հետազոտությունների համաձայն՝ նոր Android Trojan-ի գործառույթները չեն սահմանափակվում միայն սարքի մասին տեղեկություններ հավաքելով։ Վիրուսը նաև ի վիճակի է պահել սմարթֆոնի վրա կատարվող գործողությունների մատյան, զանգեր և հաղորդագրություններ, գործարկել և ջնջել հավելվածները, ուղարկել SMS, ինչպես նաև իրականացնել օվերլայներ և ներարկման հարձակումներ:
MaliBot-ի հիմնական առանձնահատկությունը կրիպտո դրամապանակներից և երկգործոն նույնականացման կոդերից տվյալների գողությունն է, ներառյալ Google Authenticator-ից՝ շրջանցելով Google-ի երկքայլ նույնականացումը և գաջեթին հեռահար հասանելիությունը, նաև գրավում է էկրանը:
Հայտնի է, որ MaliBot-ը տարածվում է կեղծ կայքերի միջոցով տարբեր հավելվածների քողի տակ, ինչպիսիք են հայտնի CryptoApp դրամապանակը, MySocialSecurity-ը և նույնիսկ՝ Chrome-ը:
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է բանկային «խոսող» տրոյական ծրագիր
- Քիմ Քարդաշյանը պահանջում է արգելել մանկական Roblox համակարգչային խաղը պոռնոտեսահոլովակի պատճառով
- Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ սպառնալիքների և բանկային տրոյանցիների գրոհները թուլացել են, շորթող տրոյացիներինը՝ սաստկացել
- «Կասպերսկի». Բանկային տրոյական ծրագրերը սկսել են ավելի քիչ գրոհել Հայաստանի մոբայլ օգտատերերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան