Եկատերինբուրգում հարբած հայրը պատուհանից ցած է նետել 11-ամյա որդուն.
Եկատերինբուրգում տեղի 41-ամյա հարբած բնակիչը պատուհանից դուրս է նետել 11-ամյա որդուն։ Այս մասին հայտնում է E1.RU պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսի 17-ի երեկոյան Դաղստանյան փողոցի տներից մեկում։ Օրվա ընթացքում տղամարդը խմել է, դեպքի պահին երեխայի մայրը նույնպես հարբած վիճակում է եղել։ Մի պահ հայրը բռնել է երեխային ու դուրս հրել պատուհանից։ Տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Իրավապահ մարմինները բերման են ենթարկել նախկինում դատված տղամարդուն և տարել ոստիկանություն։ Ձերբակալվածը հարցաքննության ժամանակ հերքել է երեխայի ընկնելու հետ իր առնչությունը։
Այս պահին դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Տղայի մայրը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանցի հոկկեյիստ Իվան Բիտկինը մահացել է՝ ընկնելով Մոսկվայի բազմահարկ շենքի պատուհանից
- Կասկածյալն ընկել է Մոսկվայի ՆԳՆ շենքի պատուհանից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին