«Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են լուրջ գործունեություն ծավալել միջազգային հարթակում
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընդդիմությունը օրերս հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր գործողություններում և առաջիկա պլաններում տեղի են ունենալու էական ու խորքային փոփոխություններ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսների ընթացքում լինելու են ոչ միայն գործողությունների, այլև բովանդակային փոփոխություններ։ Մասնավորաբար, մենք տեղեկություն ունենք, որ ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են լուրջ գործունեություն ծավալել հատկապես միջազգային հարթակում։ Խոսքը վերաբերում է առաջիկա ամիսներին մեկնարկող ԵԽԽՎ և ԵԱՀԿ վեհաժողովների նիստերին, որտեղ խորհրդարանական ընդդիմությունն ունի համապատասխան ներկայացվածություն։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախատեսվում է նշված հարթակներում, ինչպես նաև այլ ձևաչափերով ամենայն մանրամասնությամբ ներկայացնել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներն ու այն ոչ իրավաչափ քայլերը, որոնք կիրառվում են իշխանությունների կողմից՝ ընդդիմադիր գործիչներին ճնշելու նպատակով, ինչպես նաև խաղաղ հավաքի մասնակիցների վրա բիրտ ուժ կիրառելու դեպքերի կապակցությամբ։
Ի դեպ, տեղեկությունները, թե ընդդիմադիրները պատրաստվում են հրաժարվել մանդատներից, մեզ հետ զրույցում ընդդիմության առանցքային ներկայացուցիչներից մեկն ընդամենը զավեշտ համարեց՝ ընդգծելով, որ մանդատները հստակ իրացվում են ժողովրդին պաշտպանելու և օրվա իշխանություններին հեռացնելու նպատակով ու որևէ կերպ չեն առնչվում Ազգային ժողովի քպական օրակարգերի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի
- «Հրապարակ». ՔՊ Սիսիանի կառույցում պատերազմում են իրար դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան