«Բորուսիան» հրաժարվել է ձմռանը «Յուվենթուսին» վաճառել Գյունդողանի տրանսֆերը
«Յուվենթուսը» շարունակում է որոնումները՝ կիսապաշտպանության կենտրոնն ամրացնելու համար: Թուրինյան ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում հրավիրել կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին, սակայն դորտմունդյան «Բորուսիան» մերժել է «Յուվենթուսի» առաջարկը: Այս մասին հայտնում է «Sky Sport Italia»-ն:
Նշվում է, որ «Չելսիի» կիսապաշտպան Օսկարի՝ «Յուվենթուս» տեղափոխությունը նույնպես քիչ հավանական է, որովհետև բրազիլացին եվրոպական անձնագիր չունի, իսկ «Ծեր սինյորան» միայն երկու խաղացողի հետ կարող է պայմանագիր ստորագրել, ովքեր չեն ներկայացնում Եվրամիության երկրները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան