«Ժողովուրդ». ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի։ Խոսքը Բերդի մասին է, և այնտեղ ևս ռուսական զորքեր կլինեն։ Համապատասխան որոշումը կայացվել և ընդունվել է կառավարության երեկվա նիստում։ Խոսքը տեղակայման ու գործառնական նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում փոփոխություններ անելու մասին է։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաճակատի զինվորական կազմավորումների կազմում և ռազմակայանի տեղաբաշխված կետերի հասցեներում փոփոխություններ են տեղ գտել։ Այդ նպատակով Հայաստանն ու Ռուսաստանը արձանագրություն են ստորագրելու, որը նպատակ ունի ապահովել ռուսական զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան