Տոկաևը ՌԴ-ում հայտարարել է, որ իր երկիրը չի ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ասել է, որ իր երկիրը չի ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները, քանի որ ազգերի ինքնորոշման սկզբունքի համատարած կիրառումը կարող է հանգեցնել քաոսի։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Հաշվարկվել է, որ եթե ազգերի ինքնորոշման իրավունքը երկրագնդի վրա իրականում իրագործվի, ապա 193 պետությունների փոխարեն, որոնք այժմ ՄԱԿ-ի անդամ են, Երկիր մոլորակի վրա կհայտնվի ավելի քան 500 կամ 600 պետություն։ Իհարկե, քաոս է լինելու, դրա համար մենք չենք ճանաչի ոչ Թայվանը, ոչ Կոսովոն, ոչ Հարավային Օսիան, ոչ Աբխազիան, և, ըստ երևույթին, այս սկզբունքը կկիրառվի կվազիպետական տարածքների նկատմամբ, ինչպիսիք մեր կարծիքով, Լուգանսկը և Դոնեցկն են»,-ասել է նա Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի լիագումար նիստում՝ պատասխանելով մոդերատոր Մարգարիտա Սիմոնյանի հարցին։
Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ ժամանակակից միջազգային իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրությունն է։
«Բայց ՄԱԿ-ի երկու սկզբունքները՝ պետության տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքըհակասության մեջ են մտել: Հենց որ այդ սկզբունքները հակասում են միմյանց, լինում են տարբեր մեկնաբանություններ»,-ասել է Տոկաևը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Դոնեցկի շուկան, կան զոհեր և վիրավորներ
- Դոնեցկում 2014 թվականից ի վեր զոհվել է 117 երեխա
- Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ
- Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան