Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները՝ ըստ Մարությանի ու Ավինյանի համաձայնագրի
Տիգրան Ավինյանը, որին ՔՊ-ն մտադիր է կարգել Երևանի քաղաքապետ, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սանկտ-Պետերբուրգում ներկա եմ գտնվել Երևանի քաղաքապետարանի և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերության միջև համաձայնագրի ստորագրմանը։ Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքները։
Քայլ առ քայլ իրագործում ենք մեր խոշոր ծրագրերը` մայրաքաղաքում բարեկեցիկ ու հարմարավետ միջավայր ձևավորելու նպատակով»։
Գրառմանը մի քանի լուսանկարներ է կցել։
Ուշագրավ է, որ ոչ վաղ անցյալում նույն ընկերության նույն ներկայացուցչի հետ նույն թեմայով քննարկում էր ունեցել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա կցված ռեպորտաժում նշել է, որ հաղթող ընկերության հետ պայմանագիր են արդեն կնքել։
«Հասել ենք ավարտական փուլին, մրցույթն ունեցավ հաղթող, և հաղթողի հետ արդեն կքնվել է պայմանագիր։ Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որ աշխատանքները սկսվեն, ֆինանսավորումը պետք է արվի պետական, ոչ թե համայնքային բյուջեից»,-ասել է Մարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան