Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով
18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։
Լիզինգի աշխատակազմը սկզբում միայն Ակբա բանկի աշխատակիցներն էին, հետագայում կազմը ընդլայնվեց ու ավելացավ:
Սկզբում ուշադրության կենտրոնում գյուղատնտեսական ոլորտն էր, գյուղացու հոգսերի թեթևացումը: Տրամադրվում էր գյուղատնտեսական մեծաքանակ սարքավորումներ և տեխնիկա, հետո ավելացան նոր ոլորտներ:
Ակբա Լիզինգiից հայտնում են, որ լիզինգային ընկերությունը տեղայնացրեց համաշխարհային փորձը, ներկայացվեցին լուծումներ, որոնք առաջին անգամ էին Հայաստանում։
Ֆինանսական այս գործիքի շնորհիվ հաճախորդները ձեռք են բերում նոր, ավելի արդիականացված սարքավորումներ, ավելի բարձր որակի ապրանք ստանում և դառնում ավելի մրցունակ։
Այժմ Ակբա Լիզինգը աշխատում է համաշխարհային առաջատար մատակարարների հետ, զարգացնում Հայաստանի տնտեսությունը: Ընկերության գործընկերների ցանկում են միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից հաճախորդը կարող է ձեռք բերել ցանկալի գույք։
2014թ.-ին Ակբա Լիզինգը ստեղծեց Green Leasing ենթաբրենդը, որի միջոցով ֆինանսավորվում են կանաչ տնտեսությունները, արևային կայանները, էլեկտրական մեքենաները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու պաշտպանությանը։ Ակբա Լիզինգի համար կարևոր է «կանաչ» էներգետիկ համակարգի զարգացումը:
Ընդհանուր առմամբ մինչև այժմ Ակբա Լիզինգը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է ավելի քան 128 միլիարդ 800 միլիոն դրամ ծավալով ներդրում։
Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ շուկայի բացարձակ առաջատարն է:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:
Մանրամասն՝ ֆիլմում:
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան