Աննա Գրիգորյան. Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք
«Այս պայքարում ուզում եմ հատկապես առանձնացնել երիտասարդների դերն ու նշանակությունը։ Սիրելի երիտասարդ, դու այս շարժման առանցքն ես, առաջմարտիկը, չնահանջողը, ժամանակակիցն ու ազգայինը քո մեջ խորապես կրողը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում։
Նա նշեց՝ երիտասարդների ուսերին մեծ բեռ է դրված, ինչպես նրանց ծնողների ու պապերի, նրանք պատվով հաղթել են իրենց բաժին հասած պայքարում, այսօրվա երիտասարդներն էլ այս պայքարն են մինչև վերջ պատվով տանելու։
«այստեղ կանգնած երիտասարդ տղաների մեծ մասը պատրաստ է եղել սեփական կյանքի գնով պահել երկիրը և 2016-ին, և 2020-ին։ Դուք և առաջնագծում, և այստեղ ապացուցել եք, որ «Տեր ենք մեր հայրենիքին»»,-ասաց Գրիգորյանը, ինչին հետևեցին «Տեր ենք մեր հայրենիքին վանկարկումներ։
Գրիգորյանն ասաց, երիտասարդներն են երկրի շարժիչ ուժն ու հենասյունը, այս իշխանության հեռացումից հետո սկսվելու է ամենածանր գործը։
«Այդտեղ է, որ մենք պետք է ցույց տանք մեր դավանած արժենքերի նկատմամբ հավատարմությունը։ Միասին կառուցելու ենք որակապես նոր պեություն, որի հիմքում կրթություն է՝ բարձրորակ, ազգային արժեքների վրա խարսխված։ Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք։ Դպրոցն ու համալսարանն ավարտած երիտասարդը պետք է լինի ոչ թե պարզապես քաղաքացի, այլ մտածողությամբ և էթնիկ գիտակցությամբ հայ քաղաքացի, ով կարող է մրցել աշխարհի լավագույն մասնագետների հետ»,-նշեց Գրիգորյանը։
Անդրադառնալով գիտության ոլորտը գրավիչ դարձնելու քայլերին, պատգամավորը նշեց, պետք է մշակել ռազմավարություն՝ ելնելով պետության զարգացման և անվտանգության ապահովման կարիքներից հստակ չափելի թիրախներով, արդյունքներով։
«Պետք է հասնել նրան, որ գիտությանը հատկացվի պետական բնուջեի առնազն չորս տոկոսը։ 2020 թվականի պատերազմից հետո հատկապես ոտքի կանգնելու , տարածաշրջանում մրցունակ լինելու համար միակ տարբերակը, եթե կուզեք միակ փրկությունը կրթության, գիտության ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելն է, նոր ներդրումներ իրականացնելն է»,-ասաց նա։
Գրիգորյանը հայտարարեց, որքան էլ այս իշխանությունները հայտարարեն, թե տարբեր ծրագրերով գրավիչ են դարձնում ուսուցչի աշխատանքը, փաստ է, որ մեկ տարում մոտ 900-ով պակասել է ուսուցիչների թիվը։
«Թափուր հաստիքները չեն համալրվում, որովհետև պարզապես դիմողներ չկան։ Ուսուցիչների 12 տոկոսը 65 տարեկանից բարձր են։ Մինչև 30 տարեկան ուսուցիչների թիվն ավելի քիչ է, քան 65-ից բարձր ուսուցիչների թիվը։ Հետևաբար երիտասարդների համար ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելը օրվա հրամայական է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան