Չի կարելի բազմազավակ ընտանիքի վերջին բնակարանը բռնագանձել , իսկ դղյակներից միայն խոսալ ու վախենալ, Վարդևանյան
«Առաջին թեզը, որ մենք պատկերացնում ենք, այն է, որ մեր երկրում դատական համակարգը պետք է լինի անկախ, անվախ ու արդար»,-«Դիմադրության» շարժման հանրահավաքին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նկատելով, որ պետք է ապահովվի գործադիրից քննչական մարմինների անկախությունը՝ պատգամավորն հավելեց, որ այն անհրաժեշտ է, որպեսզի պատվերով գործեր չկարվեն, այլ լինեն իրենց գործին նվիրված:
Նրա խոսքով՝ սկսած գլխավոր դատախազից, բոլոր դատախազները պետք է լինեն ապաքաղաքական:
«Ամենկարևորը՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ սկսզբունք՝ պրոֆեսիոնալիզմ, չի կարող անկիրթ, անկենսագրություն մարդն այս երկրի պատասխանատվությունն ունենա»,-ասաց բանախոսը:
Թվելով, թե պետության մեջ ինչ չի կարելի՝ Վարդևանյանն ասաց. «Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել: Խաղաղ ցուցարարին, անչափահասին, մեր ապագա զինվորին, հայ մորը, որը զինվոր է ծնում, նրանց ծեծողներին չի կարելի դուրս չշպրտել ոստիկանության համակարգից»:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ միևնույն ժամանակ արժանապատիվ ոստիկանին էլ արժանապատիվ հարգանք և պայմաններ պետք է ապահովվի:
«Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել և միայն կալանավորող, կալանքը ֆետիշացնող դատավորների չի կարելի կարգել, իսկ նմաններին պետք է դուրս շպրտել համակարգից:
Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի վերջին բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ:
Չի կարելի քննիչներին ստիպել իրենց խղճի դեմ գնալով ապօրինի գործեր կարել, իսկ դատախազներից պահանջել դրանք հաստատել:
Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի, կամ՝ հակառակը:
Չի կարող արդարություն ապահովող իրական դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարներինը՝ իրենց պարգևավճարներով:
Անթուլատրելի է, որ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնողն առանց կրթության, առանց կենսագրության, պրոֆեսիոնալիզմի այդ պաշտոնը զբաղեցնի , դեռ ավելին՝ հայ մարդու շահն էլ չպաշտպանեն»,-անթույլատրելի երևույթները թվարկեց Վարդևանյանը և հավելեց. «Այս ամենը չի լինելու մեր վճռական պայքարի արդյունքում և այս «չիկարելիները» չեն լինելու, որովհետև մինչև վերջ պայքարելու ենք և այս իշխանությանը հեռացնելու ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Առանց Հայաստան Նիկոլը ոչ ոքի պետք չէ, առանց Նիկոլի Հայաստանը բոլորին է պետք
- Դավադիր իշխանությունները երբ եկան՝ ՀՀ ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն աղքատ է ամեն 3-րդը. Թադևոս Ավետիսյան
- Աննա Գրիգորյան. Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք
- Տիգրան Աբրահամյան. Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան