Արծրուն Պեպանյան. Մենք քաղբանտարկյալ չենք ունեցել , բայց առաջիկայում կունենանք
Հրապարակախոս, մտավորական Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է անազատության մեջ պահվող քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ու պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի լուսանկարներն ու գրել.
«2018-ի հունիսին էր: Փաշինյանը նոր-նոր վարչապետ էր դարձել: Երիտասարդների ոգևորված մի խմբի հետ, որոնց առաջին անգամ էի տեսնում, քննում էինք երկրում ընթացող գործընթացները:
- Մեր երկրում քաղբանտարկյալներ եղե՞լ են,- հարցրին ինձ:
- Ո՛չ,- պատասխանեցի,- չեն եղել: - Քաղբանտարկյալը նա է, ով ազատազրկվում է հրապարակայնորեն արտահայտած իր քաղաքական տեսակետի համար: Նման դեպք չի եղել: Իսկ եթե մարդը իշխանությունների դեմ կոնկրետ գործողությունների է դիմում և ազատազրկվում, ապա նա հաջողություն չունեցած հեղափոխական է, ապստամբ է և այլն, բայց ոչ՝ քաղբանտարկյալ: Մենք քաղբանտարկյալ չենք ունեցել, բայց առաջիկայում կունենանք»։
Հարակից հրապարակումներ`
- Քննչական մարմինը հայտարարել է Արմեն Գրիգորյանի դեմ քրգործով նախաքննության ավարտ
- Փաստաբան. Հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ
- Արծրուն Պեպանյան. Տրտնջացողների կողմից 2021-ին ոչինչ չեղավ: Հիմա էլ չի լինի
- Արմեն Գրիգորյանը կմնա անազատության մեջ
- Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով. Պաշտպաններ
- Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված