Գեղամ Նազարյանը նշել է յոթ պատճառ այսօր Ֆրանսիայի հրապարակում լինելու համար
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին զոհվեց 44-օրյա պատերազմում, գրել է.
«Հարցնում եք այսօր ինչու պետք է 19։30 լինենք Ֆրանսիայի հրապարակում.
Ա. Հերթական անգամ պնդելու, որ պարտության դեմքը չի կարող և չպետք է երկիր ղեկավարի։
Բ. Աշխարհին ասելու, որ մենք համաձայն չենք Արցախի հանձնմանը Ադրբեջանին։
Գ. Ամբողջ աշխարհին ասելու, որ թույլ չենք տա Սյունիքը մասնատմանն ու բզկտմանը։
Դ. Հայտարարելու, որ Տավուշի որոշ, բայց շատ կարևոր տարածքներ չպետք է հանձնվեն Ադրբեջանին։
Ե. Պնդելու, որ Արարատյան դաշտի, Վայոց ձորի, Կոտայքի մեր գյուղացիները պետք է շարունակեն մշակեյ իրենց այգիներն ու դաշտերը, և որ թույլ չենք տա Արարատյան դաշտը վերածվի անապատի։
Զ. Մեր կալանավորված ըներներին ասելու, որ իրենց կողքին ու իրենց հետ ենք։
Է. Բոլորին հստակ ասելու, որ թույլ չենք տա կործանել ու ոչնչացնել Հայ Առաքելական Եկեղեցին, ու որ շարունակելու ենք մեր նահատակների գործը, այկ կերպ ասած, Հայաստանը հաղթելու է»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Նիկոլիզմն անբարո իշխանություն է և պետք է արմատախիլ արվի Հայաստանից ու Արցախից
- Ղազարյան. Նիկոլ Փաշինյանին վռնդելը կենսական անհրաժեշտություն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան