Եվրախորհրդարանը կոչ է արել ձեռնպահ մնալ Եվրամիություն Ուկրաինայի հապճեպ անդամակցությունից
Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլեն Բրյուսելին կոչ է արել հետաձգել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը։ Die Neue Osnabrücker Zeitung թերթին տված նրա հարցազրույցից հատված է ներկայացրել «Գազետա ռու»-ն։
Բարլեի կարծիքով՝ չպետք է հապճեպ մուտք գործել ԵՄ, քանի որ միության անդամներից մեկի բացառություններ անելու պրակտիկա չկա։ Խորհրդարանականը կարծում է, որ այս առումով հատկապես կարևոր է, որ միությանն Ուկրաինայի ընդունման չափանիշները «լիարժեքորեն պահպանվեն»։
Եվրախորհրդարանի փոխնախագահը որպես օրինակ բերել է Հունգարիային, որը Եվրամիությանն անդամակցեց 2004 թվականին, և «սիստեմատիկ» խաթարում է օրենքի գերակայությունը։
Սակայն Բարլեն ողջունել է նաև Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելը՝ նշելով, որ դա կարևոր ազդանշան կլինի Ռուսաստանի համար։ Միաժամանակ նա հավելել է, որ, խոսելով Եվրամիությանն անդամակցելու այլ թեկնածուների մասին, չպետք է «կամային մեկնաբանել» անդամակցության չափանիշները։
Եվրախորհրդարանի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ ԵՄ անդամ բոլոր երկրները կցանկանային պարզեցնել Ուկրաինային ԵՄ-ին միանալու ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՀ-ին՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու առաջարկի համար
- Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ի թեկնածուների կարգավիճակ կստանան մի շարք պայմաններով