Թալիբները հայտարարել են Քաբուլի հինդուական տաճարի վրա հարձակվողներին վերացնելու մասին
Քաբուլում հինդուական տաճարի վրա հարձակումն ավարտվել է հարձակվողների վերացմամբ: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է թալիբների կողմից վերահսկվող պետական «Բախտար» լրատվական գործակալությունը։
«Անվտանգության ուժերին հաջողվել է արագ զսպել հարձակումը և կարճ ժամանակում վերացնել հարձակվողներին։ Հանցագործների հարձակման հետևանքով զոհվել է Հնդկաստանի մեկ քաղաքացի, ևս երկու հնդիկ վիրավորվել է»,-հայտնել է գործակալությունը։
Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մինչ այդ, Aamaj News գործակալությունը հայտնել էր, որ շաբաթ օրը առնվազն հինգ պայթյուն էր որոտացել Քաբուլի հյուսիսի Քարթե Փարվան թաղամասում գտնվող հինդուական Ահլ ալ-Հինուդ տաճարում, տարածքը շրջափակվել էր թալիբ զինյալների կողմից, և սկսվել էր փոխհրաձգություն։
Հնդկաստանի արտգործնախարարության խոսնակ Արինդամ Բագչին ասել է, որ իր երկիրը «խորապես անհանգստացած է» տաճարի վրա հարձակման մասին հաղորդագրություններից և ուշադիր հետևում է այս իրադարձությանը:
Հարակից հրապարակումներ`
- Reuters. Պայթյուն՝ Աֆղանստանի մայրաքաղաքի սիկհերի տաճարում
- Թալիբների հետ Կատարի և Թուրքիայի բանակցությունները փակուղի են մտել
- Աֆղանստանի մայրաքաղաքում թալիբներին տեղափոխող մեքենա է պայթեցվել
- Թալիբները շնորհավորել են կանանց մարտի 8-ի կապակցությամբ
- Թալիբները պատրաստվում են աղջիկներին թույլատրել սովորել դպրոցներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան