Ժիրինովսկու որդին Մալախովին ներկայացրել է իրեն սպանելու մասին հոր կասկածները
Ռուսաստանի ԼԴԿ-ի նախկին առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու որդին՝ Օլեգ Էյդելշտեյնը, «Անդրեյ Մալախով» հաղորդաշարի ժամանակ խոսել է հոր կյանքի վերջին րոպեների մասին։ Ուղիղ եթերը եղել «Ռոսիա 1» հեռուստաալիքով։ Այս մասին հայտնում է StarHit-ը։
Էյդելշտեյնի խոսքով՝ ինքը լրատվամիջոցներից է իմասել, որ Ժիրինովսկին հիվանդացել է։ Տեղեկանալով այդ մասին՝ տղամարդն անմիջապես գնացել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոց (ԿԿՀ), որտեղ նրա հայրը գտնվում էր հսկողության տակ։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի որդին խոստովանել է, որ այն բոլոր ամիսները, երբ Ժիրինովսկին բուժվում էր, նրա կողքին է եղել ու փորձել ինչ-որ կերպ օգնել։
«Ես նրան անընդհատ խաբում էի, ասում էի. «Շուտով քեզ այստեղից կտանենք»։ Եվ նա մատնացույց էր անում գետնին: Կարծես սկզբում նա հանձնվել էր: Ցավոք, նրանք չկարողացան փրկել »,-ասաց Էյդելշտեյնը:
Նրա խոսքով, վերջին զրույցի ժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը մտավախություն է հայտնել, որ իրեն փորձում են սպանել։
«Դրանից հետո վարկածներ եղան, որ նրան սպանել են»,-ասաց Ժիրինովսկու որդին:
Տղամարդը պատմել է, որ փետրվարի վերջին Ժիրինովսկու առողջական վիճակը լավացել է, սակայն մի քանի օր անց նա կրկին վատացել է։ Նա հատկապես ծանր է եղել իր կյանքի վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում։ «Ընտանիքը նաև առաջարկել է քաղաքական գործչին տանել արտերկիր բուժման համար, սակայն նա վճռականորեն ցանկանում էր բուժվել Ռուսաստանում»,-ասել է Էյդելշտեյնը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին