Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասին և մարտական հենակետին
Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները և անօդաչու թռչող սարքերը շաբաթ օրը հարձակվել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զենքի արտադրամասի և մարտական հենակետի վրա՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Գիշերը ՀԱՄԱՍ կազմակերպությունը Գազայի հատվածից հրթիռ է արձակել հարավային Իսրայելի խաղաղ բնակիչների ուղղությամբ, հրթիռը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը: Որոշ ժամանակ առաջ, ի պատասխան հրթիռակոծության, իսրայելական բանակի կործանիչները և անօդաչուները հարձակվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների վրա»,-ասվում է հայտարարության մեջ։
Օդային հարձակումներ են իրականացվել պաղեստինյան անկլավում գտնվող ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարի տարածքում գտնվող զենքի արտադրության արհեստանոցի վրա, ինչպես նաև Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի ևս երեք ռազմական հենակետերի վրա»,-հայտնել է մամուլի ծառայությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցու
- Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիա մեկնելուց
- Պաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ