Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
Լեհաստանի արտգործնախարարության խոսնակ Լուկաշ Յասինան կոչ է արել Եվրամիությանը հնարավորինս շուտ քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
«Մենք խոսում ենք պատժամիջոցների ընդլայնման մասին։ Կարծում ենք, որ յոթերորդ փաթեթը պետք է հնարավորինս շուտ նախաձեռնել։ Մենք պետք է շարունակենք ճնշումը»,-ասել է նա Welt am Sonntag-ին:
Մինչ այդ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն Ավստրիայի իր գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ բանակցություններից հետո ասել էր, որ Վարշավան ԵՄ-ին առաջարկում է հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթում ներառել Ռուսաստանի Դաշնության բոլոր էներգակիրները և բանկերը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- Ռուսական ընկերությունները վրացական կազմակերպություններին օգտագործում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար
- Վրաստանի վարչապետը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
- ՈւԵՖԱ-ն կարող է պատժել Գերմանիայի հավաքականին
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ԵՄ-ին տանում են տնտեսական և աշխարհաքաղաքական աղետի. եվրապատգամավոր
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասել են ամբողջ աշխարհին. վերլուծաբան
- ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան