Լիտվայի երկաթուղիները ծանուցում են դեպի Կալինինգրադ ապրանքների տարանցումը դադարեցնելու մասին
Լիտվայի երկաթուղիները ծանուցել են Կալինինգրադին, որ հունիսի 18-ից կդադարեցվի ԵՄ պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքների տարանցումը: «Գազետա ռու»-ն գրում է, որ Telegram-ում այդ մասին հայտնել է Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը։
Նրա խոսքով՝ լիտվական կողմը հայտնել էր, որ պարզաբանումներ է ստացել Եվրահանձնաժողովից, ըստ որոնց՝ Կալինինգրադը բացառությունների թվում է, ուստի տարանցումն իրականացվում էր հանգիստ։ Այժմ ԵՀ-ն պարզաբանել է, որ այդ պարբերությունը չի տարածվում ԵՄ ներմուծման համար արգելված ապրանքների վրա։
Նախնական գնահատականներով՝ Կալինինգրադի և այլ շրջանների միջև փոխադրվող ապրանքների 40-50%-ը, մասնավորապես՝ ցեմենտը, մետաղները և այլ շինարարական ապրանքներ, ընկել են փոխադրումների արգելքի տակ։
Ալիխանովն ընդգծել է, որ դա Բալթյան երկրների՝ ԵՄ-ին միանալու մասին արձանագրության, Կալինինգրադից ազատ տարանցման կանոնների, ԵՄ-ի և Բալթյան երկրների պարտավորությունների կոպտագույն խախտում է։
Հարակից հրապարակումներ`
- Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում
- Եվրոպական հանձնաժողովը դեռևս պատրաստ չէ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- Ռուսական ընկերությունները վրացական կազմակերպություններին օգտագործում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար
- Վրաստանի վարչապետը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
- ԴԺՀ-ում բրիտանական վարձկաններին մահապատժի դատապարտելուց հետո ՄԱԿ-ը կոչ է անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան