Կարին Տոնոյան. Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր
Հասարակական-քաղաքական գործիչ Կարին Տոնոյանը, որի որդին զոհվեց արցախյան պատերազմում, գրում է.
«Եռաբլուրը մնում է կիսկառույց ու անմխիթար վիճակում....
Այսօր վաղ առավոտյան Եռաբլուրում էի, նվացող ինչ- որ կանչ արթնացրեց ու նորից տարավ..... նոր բացվող օրվա զովին անգամ անհրապույր ու անուշադրության մատնված այս սրբավայրում խաղաղվել չի լինում. տղաների սուրբ մարմինները վանդակաճաղերով բետոնապատեցին ու ճաքճքան արևի տակ հիմա ծաղիկներն անգամ 2 ժամ չեն դիմանում, չնչին քամոտ եղանակին անգամ փոշեթաթախ ես լինում ամբողջությամբ, իսկ խճապատ ու փոշոտ ճանապարհներով ամառային բաց կոշիկներով 2 մետր քայլել չի լինում...... 2 տարում մի ասֆալտն ի՞նչ է, որ հնարավոր չէր անել ասֆալտով իշխանության եկածներիդ համար....
Վերադարձա փշրված, թալանված ու կողոպտված հոգով՝ խլեցին մեզանից ամեն ինչ՝ զավակ, Հայրենիք ու հոգու հանգստություն......
Տարիներ առաջ Հայրենիք վերադարձա չհանդուրժելով ուրիշ երկրում միշտ օտար լինելու նվաստացուցիչ հոգեվիճակը, այսօր հարյուր անգամ ավելի նվաստացուցիչ է ապրել սեփական երկրում այսքան օտարված հոգով.....
Մի բարակ թել է միայն կապում մեզ այս աշխարհի ու կյանքի հետ՝ տեսնել մեզ այսպես թալանած գազանների պատիժը...... Կտեսնե՛նք: Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր......»։
Հարակից հրապարակումներ`
- Արգիշտի Քյարամյանը փողոցային պահվածք է դրսևորել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ. Կարին Տոնոյան
- Մի պճեղ սրտացավություն ենք ուզում, մի պճեղ արդարություն, մի պճեղ պատկառանք այն ցավի հանդեպ, որ մեզ ձեր դուռն է բերում. Կարին Տոնոյան
- Սրանից ավելի անլուրջ մոտեցում հնարավո՞ր է, ուղղակի ծաղրում են ծնողներին․ Կարին Տոնոյան
- Սա նիկոլիզմյան դրսևորում է․ Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի դեմ բողոքի քննության հետաձգման մասին
- Կարին Տոնոյան. Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան