Կոնդում այրվել են երկու շինություններ
Կոնդում այսօր կեսօրին մոտ բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։27-ին, մարվել՝ 13։56-ին։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այրվել են երկու շինություններ՝ գույքով, մեկ շինությունը՝ մոտ 70 քմ, իսկ մյուսը՝ մոտ 40 քմ (մասնակի):
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 12։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին