Հակոբ Ճաղարյան. ՔԱԿ նորանշանակ նախագահն իր գործողություններում պետք է ունենա բացարձակ ազատություն
Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիայի հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ՔԱԿ նախագահի պաշտոնում Միհրան Խաչատրյանին նշանակելու որոշումը ճիշտ է համարում։ Նման գնահատական նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում ու մի քանի նկատառում ներկայացրել։
«Վերջապես ճիշտ նշանակում։
Միհրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյի նախագահ
Միհրան Խաչատրյանին գիտեմ վաղուց, 1983 թվականից:
Միշտ եղել է գրագետ մասնագետ, և պահանջկոտ հրամանատար: Ոչ միայն օդանավի, այլ ադմինստրատիվ պաշտոններին` առավել:
Վստահեցնում եմ, որ ամբողջությամբ տիրապետում է քաղաքացիական ավիացիայի ոլորտային կարգավորումներին, և կարող է կարգավորել իր նախորդի «ձեռքբերումների» հետևանքով ստեղծված իրավիճակը:
Պարտքս եմ համարում նաև տեղեկացնել, որ ցանկացած ոլորտ, իսկ քաղավիացիայի պես բազմաճյուղ ոլորտը հատկապես, մի դերասանի թատրոն չի:
Մի հոգին նույնիսկ իր մաքսիմումի բազմակին ներդնելով, ի վիճակի չի միայնակ շտկել էս իրավիճակը:
Էդ պատճառով կնշեմ 2 շատ կարևոր երևույթի մասին`
1. Նա իր գործողություններում պետք է ունենա բացարձակ ազատություն, և ոչ մի կողմից չպիտի խոչընդոտվի:
2. գիտեմ, որ պ-ն Խաչատրյանն ավիացիայի նվիրյալ է, և նույնիսկ առանց աշխատավարձի պատրաատ է օրնիբուն աշխատել:
Բայց առանց թիմի աշխատելը հնարավոր չի: Իսկ ստեղծել երիտասարդ, հեռանկարային մասնագետների թիմ, և, առավել ևս, նրանց պահել հանրային ծառայողի աշխատավարձով, հնարավոր չի:
Այդ իսկ պատճառով նրա իրավասության տակ պիտի լինի խրախուսանքի համակարգ:
Վստահեցնում եմ, որ կխրախուսվի միայն լավ աշխատանքը, այլ ոչ բոլորը և գրաֆիկով:
Ու վերջում`
Կոչ եմ անում, ու խնդրում բոլոր ավիատորներին, որ համախմբվել Միրան Միրանիչի շուրջը:
Ոնց որ համախմբվեցիք, որ փորձենք մեր աշխատանքով խուսափենք 2020-ի Փետրվարին կայանալիք աուդիտի արդյունքում «սև ցուցակում» հայտնվելուց:
Էն ժամանակ մեզ նպատակաուղղված թույլ չտվեցին դա անել:
Հիմա արդեն նույնիսկ իրենց ստեղծածը աշխատեցնելու համար Հայաստանը պիտի սահմանափակումներից ազատվի»։
Հարակից հրապարակումներ`
- Ով փոխարինեց Տաթևիկ Ռևազյանին
- Ժամանակը եկավ հրաժեշտ տալու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին. Տաթևիկ Ռևազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան