Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո նրա կառավարական տունը վերածելու ենք մեր զինվորների բուժման հարթակի.Հայկ Դերզյան
«Դիմադրության» շարժման երթը Պռոշյան փողոցում կանգնեց կառավարական տների խաչմերուկում:
Երթի մասնակիցների անունից ելույթ ունենալով՝ շարժման ներկայացուցիչ Հայկ Դերզյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո նրա կառավարական տունը վերածել ենք մեր զինվորների բուժման հարթակի, կառավարական տունը պետք է ծառայի ժողովրդին»:
Նա հայտարարեց, որ, եթե կառավարական ամառանուցում ապրող մարդը ապականում է հայոց պետականությունը, խարխլում իշխանությունը, ապա նա պետք է հեռացվի:
«Կառավարական տանը մնացող անձնավորությունը վախեցել է Ալիևից, կզել թուրքի առաջ: Այս տանը մնացողի համար միևնույնն է, թե Արցախը, թե Հայաստանը, հետևաբար այստեղից մեկ անգամ ևս հնչեցնենք մեր պայքարի հիմնական թեզը՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց Դերզյանը, որից հետո դիմադրության երթը շարունակեց ընթացքը Լեոյի փողոցի ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի բազմազավակ ընտանիքի վերջին բնակարանը բռնագանձել , իսկ դղյակներից միայն խոսալ ու վախենալ, Վարդևանյան
- Իշխան Սաղաթելյան. Սա է մեզ անհրաժեշտ իշխանության նկարագիրը
- Արտակ Զաքարյան. Առանց Հայաստան Նիկոլը ոչ ոքի պետք չէ, առանց Նիկոլի Հայաստանը բոլորին է պետք
- Դավադիր իշխանությունները երբ եկան՝ ՀՀ ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն աղքատ է ամեն 3-րդը. Թադևոս Ավետիսյան
- Աննա Գրիգորյան. Մենք պետք է ստեղծենք երկիր, որտեղ կրթությունն է ծնում իրավունք
- Տիգրան Աբրահամյան. Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան