Ծիրանի բերքը շատ քիչ է
Այս տարի ծիրանի բերքը շատ քիչ է։ Գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Հրաչ Բերբերյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ հնարավոր է բերքը շատ քիչ քանակությամբ արտահավի կամ ընդհանրապես չարտահավի։
«Տեսեք շուկայում 500-600 դրամից պակաս ծիրան չունենք, սուպերմարկետներում էլ նույնիսկ հանդիպում է 1500 դրամ։ Այս տարի այնքան քիչ է ծիրանի բերքը, որ հնարավոր է արտահանումներ էլ չլինեն»,- ասաց Բերբերյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ դա կապված է այն բանի հետ, որ ծառերի փոշոտումը լավ չի կատարվել։
«Փոշոտման ընթացքը վերջին երկու տարում երկու ամսով հետ ընկավ և մեղուն չաշխատեց։ Այն որ վերջին երկու տարում մենք ծիրանի վատ բերք ենք ստանում, հիմնական պատճառը մեղվի վատ աշխատանքն է։ Հանրապետությունում մեղվի քանակը գնալով պակասում է, ինչն ուղղակի ազդում է բերքի անկման վրա։ Այսինքն՝ կարկտահարության, ցրտահարության հասցրած վնասը մոտ 10 տոկոս է։ Հիմնական վնասը փոշոտումն ու հիվանդություններն են , որոնց դեմ պայքարի միջոցառումները լավ չեն արվում։ Մյուս կողմից էլ ապահովագրական ընկերություններն են ձեռնքները կշտել»,- պարզաբանեց Հրաչ Բերբերյանը։
Ամեն դեպքում , մասնագետը կարծում է, որ երկրի ներքին սպառման համար ծիրանի քանակը կբավարարի։
«Գինը շատ քիչ, բայց դեռ կիջնի։ Կարծում եմ ՝ ազգաբնակչությունը մուրաբաներ ու պովիդլոներ կհասցնի փակել»,- ասաց նա։
Անդրադառնալով առհասարակ գյուղմթերքի արտահանմանը և Կառավարության կողմից այս ուղղությամբ իրականացվող քայլերին, Բերբերյանը նշեց․
«Ականջիս լուրեր է ընկել, որ պայուսակավորները փորձում են արտահանմամբ զբաղվել։ Կարտոֆիլի արտահանման հետ կապված խնդիրներ չենք ունենա, եթե նրանք քիթները չմտցնեն»։
Նրա դիտարկմամբ՝ գյուղմթերքի արտահանման մասով կառավարությոան ընդունած որոշումներն էլ անհասկանալի են։ Եթե այն վերաբերում է հացազգիներին, ապա հասկանալի է՝ հաշվի առնելով հացահատիկի սղության հետ կապված ողջ աշխարհում տիրող վիճակը, բայց օրինակ Բերբերյանի խոսքով՝ կարտոֆիլի հետ կապված արտահաման խնդիրներ չեն կարող լինել։
«Մի կլուբնիկ արտադրող հայտարարում է, թե եկեք կարտոֆիլի, ծիրանի արտահանումը փակենք։ Եթե նման խեղկատակներ ունենանք Կառավարությունում, մեր վիճակն էլ սա կլինի։ Անցյալ տարի մեր միավորումով արտահանել ենք 40 հազար տոննայից ավելի կարտոֆիլ, այս տարի նույնպես պատրաստվում ենք անտահանել»։
Գյուղատնտեսության ոլորտի փորձագետը նաև ուշադրություն հրավիեց այն հարցի վրա,թե ուր են գնում պետական ծրագրերի սուբսիդիաները։
«Այստեղ լուրջ հետազոտության կարիք կա։ Համառորեն գյուղացու սուբսիդիան տալիս են բոլորին, բացի գյուղացուց, թեև գյուղացու անվան տակ են դուրս գրում»,- ավելացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան