«Հրապարակ». «Ծռերի» ակտիվացումը կարող է պայմանավորված լինել Փաշինյանի՝ Արևմուտքի նկատմամբ խաղերով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովրդավարական բևեռը կամ, այլ կերպ ասած՝ «ծռերը», մեր տեղեկություններով, փողոց վերադառնալու, ավելի ճիշտ՝ փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում: Խորհրդարանական ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակը լքելուց հետո «ծռերը» կարծում են, որ հանրության ռադիկալ զանգվածներին միայն ռադիկալ մարտավարությամբ է հնարավոր փողոց հանել, իսկ վերջին ամիսների պայքարը ցույց է տվել, որ մի ստվար զանգված արմատական գործողություններ է պահանջում:
«Ծռերի» ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաև Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի նկատմամբ խաղերով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը չի արդարացնում Արևմուտքի բոլոր հույսերը, և որոշ արևմտյան շրջանակներ փորձելու են փողոցով ներազդել նրա վրա՝ արագացնելով խաղաղության պայմանագրի ստորագրումը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ընդդիմադիր պատգամավորները նախատեսում են լուրջ գործունեություն ծավալել միջազգային հարթակում
- «Ժողովուրդ». ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի
- «Հրապարակ». ՔՊ Սիսիանի կառույցում պատերազմում են իրար դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան