«Հրապարակ». ՔՊ Սիսիանի կառույցում պատերազմում են իրար դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
««Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թևի են բաժանվել և, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թևը համակարգում է Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ հավաքագրող Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը և ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թևը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով:
Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, որ երկու թիմերը կատաղի պայքար են մղում մարզային պաշտոններում յուրայիններին տեղավորելու համար: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: Ավագյանի բարեկամներն արդեն զգուշացվել են, որ ազատվելու են աշխատանքից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան