Մերկելը հայտարարել է ապագայում ուկրաինական հակամարտությունում միջնորդ դառնալու պատրաստակամության մասին
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը RND տեղեկատվական հարթակին տված հարցազրույցում ասել է, որ ապագայում պատրաստ կլինի հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու համար։ Նրա խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը:
«Մերկելը չի բացառել միջնորդի դեր խաղալու հնարավորությունը, բայց ոչ հիմա, այլ ավելի ուշ»,-ասվում է հոդվածում։
Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հիմա խաղալ այս դերը, նախկին կանցլերը պատասխանել է. «Այս պահին այդ հարցը չի քննարկվում»։
Մերկելը նաև նշել է, որ քաղաքականությունից իր հեռանալուց քիչ առաջ փորձել է լուծումներ գտնել ուկրաինական ճգնաժամի համար, սակայն չի հաջողվել։ Միաժամանակ նա չի հավատում, որ Ռուսաստանի ղեկավարությունը սպասում էր, որ նա հեռանա կանցլերի պաշտոնից, որպեսզի Ուկրաինայում ռազմական գործողություն սկսի։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի ԱԳՆ-ն Արևմուտքին կոչ է արել օգնել Կիևին հաղթել, ոչ թե խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը
- Ուկրաինան վիզային ռեժիմ է մտցնում Ռուսաստանի քաղաքացիների համար
- Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ի թեկնածուների կարգավիճակ կստանան մի շարք պայմաններով
- Անգլիայում հարյուրավոր ուկրաինացի փախստականներ մնացել են անօթևան
- Դրագին, Մակրոնը և Շոլցը ժամանել են Ուկրաինա
- Գերմանիայի ամեն վեցերորդ բնակիչ անկանոն է սնվում գնաճի պատճառով
- Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին