Վարդան Բալյան. Այս տվյալները կարող են հիմք հանդիսանալ քրեաիրավական գործընթաց սկսելու համար, ուղղակի ահասարսարսուռ վիճակագրություն են
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանն ահազանգում է Սյունիքում մեկ տարվա ընացքում 12 հազարով նվազել է ընտրողների թիվը.
«Կուզեի Մուկուչյանի գաղտնիքը լիներ, այլ ոչ աղետ։
Ընդամենը 1 տարվա ընթացում, 2021-2022 թվականներին Սյունիքի մարզում ընտրական տարիքի քաղաքացիները թիվը նվազել է ավելի քան 12 հազարով:
2021 թվականի Աժ ընտրություններին Սյունիքի մարզում ընտրողների ընդհանուր ցուցակային թիվը կազմել է 109749, քվեարկության մասնակիցների թիվը՝ 66145: Հիշեցնեմ, որ ընտրությունները հունիս ամսին էին: Հոկտեմբերից մարզի համայնքներում ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել: Հիմա ուշադրություն, որովհետև ստորև ներկայացվող տվյալները կարող են հիմք հանդիսանալ քրեաիրավական գործընթաց սկսելու համար, բայց ամեն պարագայում ուղղակի ահասարսարսուռ վիճակագրություն են:
Եվ այսպես, Գորիս համայնքում 2021 թվականի Աժ ընտրություններին ընտրողների ցուցակային թիվը եղել է 23582, մասնակիցների թիվը՝ 13466, 2021 թվականի հոկտեմբերի 10-ին Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններին, այսինքն՝ ընդամենը ամիսներ անց, ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 20727, մասնակիցների թիվը՝ 10399: Այսպիսով, ընտրողների ընդհանուր ցուցակային թիվը նվազել է 2855, իսկ մասնակիցների թիվը՝ 3067 ընտրողներով:
Կապան համայնքում Աժ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը՝ 35947, մասնակիցների թիվը՝ 22078: Ամիսներ անց, 2021 թվականի նոյեմբերի 14-ին ՏԻՄ ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը եղել է 31673, մասնակիցների թիվը՝ 20087, այսինքն՝ ընտրողների ընդհանուր թիվը նվազել է 4274, իսկ մասնակիցների թիվը՝ 1991 ընտրողներով:
Մեղրի համայնքում Աժ ընտրություններին ընտրողների ցուցակային ընդհանուր թիվը՝ 9998, մասնակիցների թիվը՝ 6607, ամիսներ անց, հոկտեմբերի 17-ին, ընտորղների ընդհանուր թիվը՝ 8595, մասնակիցների թիվը՝ 5098, այսինքն՝ ընտրողների ընդհանուր թիվը նվազել է 1403, իսկ մասնակիցների թիվը՝ 1509 ընտրողներով:
Տաթև համայնքում ԱԺ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը՝ 4489, մասնակիցների թիվը՝ 2506, հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում՝ ընտրողների ընդհանուր թիվը՝ 4173, մասնակիցների թիվը՝ 26013, այսինքն՝ ընտրողների ցուցակային թիվը նվազել է 316, իսկ մասնակիցների թիվն ավելացել է 107 ընտրողներով:
Տեղ համայնքում ընտրողների ընդհանուր թիվը Աժ ընտրություններին կազմել է 4051, իսկ մասնակիցների թիվը՝ 2380, հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին՝ ընտրողների ընդհանուր թիվը՝ 3890, մասնակիցների թիվը՝ 2359, այսինքն՝ ցուցակային թիվը նվազել է 161, իսկ մասնակիցների թիվը՝ 21 ընտրողներով:
Քաջարան համայնքում ԱԺ ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 6542, մասնակիցների թիվը՝ 5120, Սիսիան և Գորայք համայնքներում միասին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 25140, իսկ մասնակիցների թիվը՝ 13998:
Հատկանշական է, որ այս տարվա սեպտեմբերին նախանշված, Գորայք համայնքի հետ միավորման արդյունքում խոշորացող Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններին ընտրողների ցուցակային թիվը պակաս է լինելու 25 հազարի շեմից երկու հազարից ավելի ընտրողներով, այսինքն՝ համայնքի ավագանին ունենալու է ոչ թե 27, այլ 21 անդամ: Ավագանու նախորդող տարիների փորձի հիման վրա կարելի է պնդել, որ 21-ն էլ է շատ-շատ Սիսիանում, որտեղ գուցե ընդհանրապես ավագանու կարիք չկա, բայց խնդիրն այդ չէ ամենևին:
Ի՞նչ է ստացվում, 2021 թվականի հունիսի ԱԺ ընտրություններից հետո Սյունիքի մարզում ընտրողների ցուցակային ընդհանուր թիվը վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է մոտ 12 հազարով:
12 հազար ընտրական տարիքի քաղաքացիների թիվը Սյունիքում՝ նվազումը մեկ տարվա՝ 2021-2022 թվականների ընթացքում:
Վստահ եմ, ընդդիմախոսները կհակադարձեն, թե ՏԻՄ ընտրություններին բանակը չի մասնակցում՝ շատ լավ իմանալով, որ նշածս թվային տարբերությունը որևէ կերպ հնարավոր չէ բացատրել այդ հանգամանքով: Իհարկե, ԱԺ ընտրություններին Սյունիքի մարզում են քվեարկել մեծ թվով ոստիկաններ, ինչն, ի դեպ, լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, թե ինչո՞ւ է Սյունիքում ծառայություն իրականացնող ոստիկանները թիվն էականորեն ավել եղել այլ մարզերի համեմատությամբ: Գուցե այն պատճառով, որ իշխանությանն ամեն գնով Սյունիքում վճռական հաղթանակ էր պետք տեղի համայնքապետերի դաշինքի նկատմամբ: Ամեն գնով գինն իր հերթին մեկնաբանելի է, ի դեպ:
Էլեկտորալ հաղթանակով և Հայաստանը ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը պարտավոր է հոդաբաշխ ու հիմանավոր բացատրություն ներկայացնել վերոնշյալ փաստերի հիմքով, այլապես Մուկուչյանի գաղտնիքը այլևս միայն Մուկուչյանինը չի լինելու:
Սպասում ենք պաշտոնական արձագանքի, իսկ իրենց քաղաքական կուսակցություններ համարող միավորներին, որոնք 2021 թվականի հունիսին մասնակցել են ԱԺ ընտրություններին, կոչ անում գործնականորեն ապացուցել, որ իսկապես կուսակցություններ են, այլ ոչ բուտաֆորիաներ:
Այդուհանդերձ, իմ և, կարծում եմ, բոլորիս գլխավոր մտահոգությունը նույնիսկ այդ պարագայում այլ է: Խնդրում, կոչ եմ անում, պահանջում եմ մեկնաբանել Սյունիքում ընտրողների թվաքանակի, այսինքն՝ բնակչության ահասարսուռ նվազումը փաստող այս վիճակագրությունը: Սա աղետ է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան