Ֆրանսիայում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը որակել են գոտկատեղից ներքև հարված
Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները գնահատել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Եվրամիություն Ուկրաինայի հնարավոր անդամակցության վերաբերյալ, որն նա արել էր հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
«Գազետա ռու»-ն հիշեցնում է, որ ՌԴ ղեկավարն ասել էր, որ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելուն, սակայն այդ երկրի տնտեսության կառուցվածքը մեծ քանակության սուբսիդիաներ կպահանջի, ինչը նրան «կիսագաղութի» կվերածի։
Ֆրանսիական հրատարակության ընթերցողներից մեկի կարծիքով՝ ԵՄ-ում Ուկրաինայի թեկնածությունը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, ընդհակառակը, այն ձեռնտու էր Մոսկվային։
«Պետք է խոստովանել, որ առանց այդ էլ տնտեսապես թուլացած Եվրոպան երկար տարիներ կրելու է Ուկրաինայի բեռը։ Աջակցության այս բոլոր գեղեցիկ հայտարարությունների հետևում կան և կլինեն միլիոններ, որոնք եվրոպացիները կվճարեն որպես հարկեր»,-իր կարծիքն է հայտնել Insight2000 անունով օգտատերը:
Ludwig3 -ն էլ կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին ավելի կկործանի ուկրաինական պետությունը և կդարձնի այն ոչ կենսունակ:
anonyme 38572 օգտատերն էլ ճիշտ է համարել Ռուսաստանի Դաշնության Նախագահի դիրքորոշումը: Նա կարծում է, որ եթե Ուկրաինան միանա ԵՄ-ին, ապա այդ տեխնոկրատական կազմակերպությունում կկորցնի իր ինքնիշխանությունը և «հոգին»։
Հարակից հրապարակումներ`
- Եվրախորհրդարանը կոչ է արել ձեռնպահ մնալ Եվրամիություն Ուկրաինայի հապճեպ անդամակցությունից
- Բորելը ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ պարենային ճգնաժամը կանխելու համար
- Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
- Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՀ-ին՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու առաջարկի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան