Հարյուրավոր ռուսներ մնացել են Անթալիայի օդանավակայանում չվերթի ուշացման պատճառով
Հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ Անթալիայի օդանավակայանից երկրորդ օրն է չեն կարողանում տուն վերադառնալ: Լուրը հայտնում է «Մոսկվա 24»-ը։
«Աերոֆլոտ»-ի չվերթը պետք է իրականացվեր հունիսի 17-ի երեկոյան, սակայն այն հետաձգվեց։ Ուղևորների խոսքով՝ ավիաընկերության ներկայացուցիչն իրենց հայտնել են օդանավի տեխնիկական անսարքության մասին։
Մարդիկ մի քանի ժամ նստել են օդանավակայանում, իսկ հետո նրանց տեղափոխել հյուրանոցներ։ Նոր չվերթը նախատեսված էր Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ին, սակայն հետո այն տեղափոխվեց 12.00-ին։
Բացի այդ, Կազանի միջազգային օդանավակայանում 10 ժամով հետաձգվել է դեպի Թուրքիա չվերթը։ Թուրքական ավիաընկերության ինքնաթիռի թռիչքը նախատեսված էր հունիսի 18-ին ժամը 2.30-ին, սակայն տեխնիկական պատճառներով չի կայացել։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական հակամարտության ֆոնին Թուրքիա հաճախած զբոսաշրջիկների թիվը 172,51 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
- Ռուս զբոսաշրջիկներին Եգիպտոսում տեղավորել են դատարկ, չգործող հյուրանոցում
- Ռուս զբոսաշրջիկները պատմել են, թե որ երկրներ են ցանկանում այցելել 2022 թվականին
- Ռուս զբոսաշրջիկը նշել է Հայաստան այցելելու առավելություններն ու խորհուրդ տվել հավերժ մոռանալ Թուրքիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան