
Ջհանգիրյանը եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը․ Աղվան Վարդանյան
«Ջհանգիրյանի ամբողջ կենսագրությունը, իմ գնահատմամաբ՝ հանցդագործություն է: Այսօր բացահայտվեց մի կարևոր բան՝ Ջհանգիրյանը ԲԴԽ-ի նախագահի պաշտոնակատար դարձավ 2021 թվականի գարնանը՝ հստակ հանձնառությամբ, հստակ պատվերով և առաջադրանքով, այն է՝ իր երկարամյա փորձառությունը ընտրությունները կեղծելու, խախատելու անել 21 թվականի ընտրությունների ժամանակ: Եվ նա այդ գործն արեց փառավորապես, ինչպես արել էր նախկին ժամանակներում» Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Պատգամավորի համոզմամբ՝ 2021 թվականի ԱԺ ընտրությունները կեղծված են,
«Դրա կուրատորը եղել է Ջհանգիրյանը։ Նա եղել է նաև եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը»: