Ապարանում սպանվածներից մեկը քաղաքապետի քրոջ որդին է
Ապարանի Նիգավան համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով այսօր մահացած երիտասարդն Ապարանի քաղաքապետի՝ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը։
«Քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին»,-գրում է աղբյուրը։
Նշենք, որ վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք, որ ոստիկանությունը երեկ տարածել է հայտարարություն, ըստ որի հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան:
Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ:
«Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- ասված է ոստիկանության հայտարարությունում։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին՝ կրակողները ՔՊ-ականների հարազատներն են։ Politik.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։
Ըստ աղբյուրի՝ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան