Պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանի մասին
Գագիկ Ջհանգիրյանը չի կարող այլևս պաշտոնավարել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Խայտառակությունը սահման ունի։Դուք պատկերացնում եք, ԵՄ դեսպանը գա նստի մի մարդու հետ, ով պատմում է առյուծի ու գազանների պատմություննե՞ր և ինչե՞ր է առյուծն անում այդ ընթացքում»։
Վարդևանյանի համոզմամբ՝ Ջհանգիրյանը պետք է պատասխանատվության ենթարկվի։
«Պարոն Ջհանգիրյանն ուղակիորեն լիազորությունների չարաշահման անցման հետ կապված հստակ ինքնախոստովանական դիտարկումներ է անում։ Ի վերջո Ջհանգիրյանը խոսում է նրա մասին, որ կարող է գործեր «տոռմուզ» տալ և ընթացք տալ»։
Անդրադառնալով ԲԴԽ-ի տարածած պարզաբանմամբը, Վարդևանյանը նշեց։
«Իրնեք մեկնաբանելու բան չունեն, դրա համար էլ չեն կարողանում մեկնաբանել ։ Իրենց մեկնաբանության կարիքն էլ չկա։ Կա հրաժարականի մասին հայտարարության կարիք, որոը կարող է նվազեցնել քրեական գործքի քննությանը խոչընդոտելու ռիսկը»։
Նրա խոսքով՝ Ջհանգիրյանը որևէ ԲԴԽ կարգավարական վարույթով, այդ թվում ՝ Վարդազարյանի կարգապահական վայրութով որպես դատավոր չի կարող հանդես գալ։
«Պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է։ Քրեական հետապնդումն էլ իր նկատմամբ պետք է իրացվի՝ իր ինքնախոստովանականի հիման վրա»,- եզրափակեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ. Ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության
- Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար. Սոս Հակոբյան
- Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց իր, Ջհանգիրյանի, Միքայելյանի խոսակցության ձայնագրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի