Փաշինյանը սպառնալիք է ազգային անվտանգությանը, իսկ սպառնալիքները պետք է հեռացվեն. Արամ Վարդևանյան
«Մենք կանգնած ենք Հայաստանի պետականության տեսանկյունից ամենակարևոր հիմնարկներից մեկի՝ ԱԱԾ դիմաց։ Սա Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունը չէ, սա մեր երկրի ազգային անվտանգության ծառայությունն է»,- ԱԱԾ շենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ այստեղ ծառայում են բավականին մեծ թվով արժանապատիվ սպաներ. «Համոզված եմ մի բանում՝ այդ ծառայողները գալու են այն եզրահանգման, այդ թվում տեսնելով ժողովրդի ցասումը, որ Փաշինյանը սպառնալիք է ազգային անվտանգությանը, իսկ սպառնալիքները չպետք է մնան իշխանության, պետք է հեռացվեն»։
Ա. Վարդևանյանի խոսքով, Ապարանում երեկ տեղի ունեցած դեպքը ցույց է տալիս, որ ազգային անվտանգության սպառնալիք է օրվա իշխանությունների ամբողջ խումբը և այդ խումբը չի մնալու, իրենք գիտեն, որ չեն մնալու։
«Իրենք գիտեն, որ առանց Նիկոլ Հայաստան լինելու է, իրենք գիտենք, որ ԱԱԾ որևէ սպա այլևս երբեք քաղաքական հետապնդման, ապօրինի գործողությունների, ամոթով եմ ասում՝ սատանա փնտրելու հրամաններ չեն ստանալու։ Ծառայելու են իրենց երկրին, իրենց երդմանը իրենց կոչումին, բայց դա իրականություն է լինելու բացառապես մեր վճռականության արդյունքում։
Մեր գիտակցումը հստակ է՝ մենք խաղաղ ճաապարհով, բայց վճռականությամբ այս պայքարը հասցնելու ենք մինչև հաղթանակ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արամ Վարդևանյանը հույս հայտնեց, որ այս շենքում գտնվող արժանապատիվ սպաները կարձագանքեն Ապարանի դեպքին։
«Սա մեր երկիրն է, այստեղ հայը հային չպետք է մի խելագարության հասնող պառակտման հետևանքով իրար սպանեն, մենք միասին վերջ ենք տալու այդ սև ու սպիտակին»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորդ գնալու եք Դավիթ Տոնոյանի, Անդրանիկ Փիլոյանի և ԳՇ պետերի հետևից․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին
- Ապարանի դեպքը հնարավոր էր կանխել, եթե․․․ Գեղամ Մանուկյան
- Եկել ենք իրենց բնութագրող սիմվոլները թողնենք այստեղ․ Երթի մասնակիցները՝ ՔՊ գրասենյակի մոտ
- Նա արյամբ եկել է իշխանության և արյամբ էլ պահում է իր իշխանությունը․ Արեգնազ Մանուկյան
- Ջհանգիրյանը եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը․ Աղվան Վարդանյան
- Պաշտոնից անհապաղ հեռացման ենթակա սուբյեկտ է․ Վարդևանյանը՝ Ջհանգիրյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան