Նա արյամբ եկել է իշխանության և արյամբ էլ պահում է իր իշխանությունը․ Արեգնազ Մանուկյան
«Նրանք վախենում են․․․ Վախենում են, որովհետև վտանգ են տեսնում։ Վախենում են կորցնել արյունալի իշխանույթունը։ Վախենում են կորցնել իրենց գլխի երկնքից ընկած թալանի հնարավորությունը։ Վախենում են , դրա համար էլ ՝ կրակում են։ Կրակում են և սպանում ՀՀ քաղաքացիներին, որ պահեն իրենց իշխանությունը»,- Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Զուհագեռ պատգամավորը հիշեցնում է Ալիևի հայտարարությունները։
««Այս ամենին զուգահեռ, նիկոլական խառնամբոխը խնդիր չի տեսնում Նիկոլին հարբած ծաղրածու անվանող Ալիևի մեջ, անգամ Սևանն ու Երևանը գրավել ցանկացող թշնամու մեջ։ Նիկոլն արյան ծարավ է։ Նա արյան կարոտ է։ Նա արյամբ եկել է իշխանության և արյամբ էլ պահում է իր իշխանությունը։ Այս արյունալի մղձավանջը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք հանդուրժում ենք։
Պատգամավորն ընդգծում է, որ ժամանակն է յուրաքանչյուրն իր մեջ որոշում կայացնի, որ չի հանդուրժում ։այս ամենը։
Անդրադառնալով ԵՄ դեսպանին, որը հիանում էր Հայաստանի ժողովրդավարությամբ, Մանուկյանն ասաց․
«Տիկի՛ն, Ձեր պատկերացրած ժողովրդավարությունը սա՞ էր։ Մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար ոչ միայն դատապարտում են, այլև սպանում են։ Ձեր պատկերացրած ժողովրդավարության բաստիոնումդատաիրավական համակարգը դարձնում են գրպանային, իսկ արդարադատությունը՝ զանգովի։ Վառ օրինակը տեսանք ՝ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությունը։ Լավ իմացե՛ք, տիկին, Ձեր ականջին օղ արե՛ք, մենք դա չենք հանդուրժելու, որպեսզի մեր երկիրը դարձնեք աշխարհաքաղաքական շահերի մանրադրամ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան