Դավիթ Բաբայանը ներկայացրեց «Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը» նոր աշխատությունը
«Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՀ ԱԳՆ-ն իր գործառույթների հետ մեկտեղ զբաղված է եղել նաև «Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը. Փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ» վերնագրով աշխատության ստեղծմամբ»,-այօր ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հրավիրված ասուլիսում հայտնեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ ներկայացնելով նոր հրատարակած աշխատությունը:
Նրա խոսքով՝ այն տեղեկատու կամ հանրագիտարանային մի աշխատություն է, որը օգտակար կլինի հասարակական-քաղաքական, գիտական շրջանակների և ԶԼՄ-ների համար
Դավիթ Բաբայանը հայտնեց, որ գիրքը ներկայացնում է Արցախի Հանրապետությանը վերաբերող տարբեր փաստեր և գաղափարներ:
Նա ասաց, որ աշխատությունը տպագրվել է բացառապես բարերարների միջոցներով, որոնք համեստորեն չեն ցանկացել, որ իրենց անունները հիշատակվի, և պետական բյուջեից որևէ միջոց չի ծախսվել:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում
- Դավիթ Բաբայանը հույս ունի՝ հարաբերությունների թեժ շրջանը հաղթահարելուց հետո կրկին կսկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան