![](https://panorama.am/news_images/900/2697667_1/photo1.thumb.jpg)
Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ալիևի պահանջով կամ ցանկությամբ. Էդգար Ղազարյան
«Ավետիք Չալաբյանի դեմ իրականացնող գործընթացներն իրավական իմաստով հիմնազուրկ են, բայց նաև ակնհայտ է, թե ինչքան հարուստ է դրա քաղաքական բաղադրիչը»,- ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման անդամ Էդգար Ղազարյանը։
Նա նշեց, որ մեր հասարակական կյանքում Ավետիք Չալաբյանի որակների՝ անբասիր կենսագրությամբ, մարդկային, մասնագիտական բարձր հատկանիշներով և հասարակական բարձր հեղինակությամբ, քաղաքական գործիչներ շատ չեն։
«Վստահ կարելի է ասել, որ Չալաբյանն ու նրա կարգի գործիչները պարզապես վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության համար և հատկապես այս ժամանակաշրջանում, երբ որ իրականացվում են ակտիվ քաղաքական գործողություններ, անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ Փաշինյանին իշխանությունից վռնդելու համար»,- ասաց Է. Ղազարյանը։
Մյուս կողմից, նա նշեց, որ խորը համոզմունք ունի՝ Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով կամ ցանկությամբ, որովհետև Չալաբյանը հատկապես իր վերջին ժամանակաշրջանի գործունեությամբ և ուսումնասիրությունների, հրապարակախոսությունների առանցքում պահում էր Արցախի անվտանգության հարցերը։
«Իսկ այն, որ Փաշինյանը վաղուց է կատարում Ադրբեջանի նախագահի հանձնարարություններն ու ցանկությունները, կարծում եմ, դրա համար լրացուցիչ փաստարկներ և ապացույցներ պետք չեն»,- ասաց Ղազարյանը։
Նա վստահ է, որ Չալաբյանի ազատության մեջ գտնվելն ու հրապարակային ակտիվ գործունեության հնարավորությունները կարող էին շատ էապես փոխել պայքարի տրամաբանությունն ու բովանդակությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 1-ի դրությամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է. փաստաբան
- Որևէ ուղղակի ապացույց ձեռք չի բերվել հիմնավորելու՝ Չալաբյանն որևէ մեկին նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով. Փաստաբան
- «Ռազմականացում. Հայաստանի ճակատագրական ընտրությունը». Ավետիք Չալաբյան
- Փաստաբան. Հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ
- Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով. Պաշտպաններ
- Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված
- Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ դատական նիստը հետաձգվել է
- Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, ԱԺ նախագահն ու պատգամավորներ, Արցախի թեմի առաջնորդը
- Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին
Լրահոս
Տեսանյութեր
![Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի](https://panorama.am/video_images/18/53842_1/f67628ab8d2b3a_67628ab8d2ba8.thumb.jpg)
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
![ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը](https://panorama.am/video_images/18/53835_1/f67628a58efef0_67628a58eff0f.jpg)
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)