Իսրայելը ԱՄՆ-ի հետ ստեղծում է «Մերձավոր Արևելքի հակաօդային պաշտպանության դաշինք»
Իսրայելը և ԱՄՆ-ը ստեղծում են «Մերձավոր Արևելքի հակաօդային պաշտպանության դաշինք», որն արդեն խափանել է տարածաշրջանի երկրներին սպառնալու Իրանի փորձերը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Բենի Գանցը՝ ելույթ ունենալով Կնեսետի (խորհրդարանի) արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նիստում։
«Միացյալ Նահանգների գլխավորությամբ մենք կառուցում ենք «Մերձավոր Արևելքի հակաօդային պաշտպանության դաշինք», որն արդեն խափանել է Իսրայելին և տարածաշրջանի այլ երկրներին սպառնալու Իրանի փորձերը: Հուլիսի 13-14-ին Նախագահ Ջո Բայդենի նախատեսված այցը կաջակցի այս գործընթացին»,- Գանցի խոսքերը մեջբերել է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ նախարարի՝ խոսքը գնում է Իրանին հակահարված տալու մասին՝ անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև հրթիռային զենքի, այդ թվում՝ թևավոր հրթիռների կիրառման առումով։
Իսրայելցի նախարարը հավելել է, որ այս նախագիծն իրականացվում է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավո՞ր է արդյոք` կկնքվի Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան եռակողմ անվտանգության պայմանագիր
- Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասին և մարտական հենակետին
- Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցու
- Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Թուրքիա մեկնելուց
- Իսրայելն այս պահին ռիսկային է համարում իր քաղաքացիների այցերն Ադրբեջան
- Իսրայելն արգելել է իր լիցենզիայի ներքո արտադրված հակատանկային հրթիռների մատակարարումն Ուկրաինային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան