
Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկում արձակել են 155 մմ տրամաչափի ութ արկ
Ուկրաինական զորքերը 155 միլիմետր տրամաչափով ևս 8 արկ են արձակել Դոնեցկի Կույբիշևի շրջանի ուղղությամբ, հայտնել են ԴԺՀ-ի ներկայացուցչությունից, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի խոսքով՝ ուկրաինական զորքերի գնդակոծության արդյունքում Կույբիշևի շրջանում տուժել է բնակելի 7 տուն։
Ըստ աղբյուրի՝ 155 միլիմետր տրամաչափով հրետանին օգտագործում են ՆԱՏՕ-ի երկրները։ Ուկրաինայում մեկ օրինակով մշակվել և պատրաստվել է այդ տրամաչափի «Բոգդանա» անվավոր ինքնագնաց հրետանային կայանք։ Միացյալ Նահանգները նախկինում Ուկրաինային մատակարարել է հեռահար 155 մմ M-777 հաուբիցներ, ուկրաինական զորքերն արդեն օգտագործել են դրանք քաղաքներ, այդ թվում՝ Դոնեցկը գնդակոծելու համար, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: