Իրավունք 14:03 20/06/2022 Հայաստան

Հուլիսի 1-ի դրությամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է. փաստաբան

«Ավետիք Չալաբյանի գործով քրեական հետպանդում իրականացնող մարմինը մատնված է անգործության»,- ասուլիսում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա նշեց, որ որևէ էական քննչական գործողություն, որի մասին իրենց հայտնի է կամ իրենց մասնակցությամբ քննչական գործողություն, բացի իրենց իսկ  նախաձեռնությամբ կազմակերպված հարցաքննությունից, չի իրականացվել։

«Համ քրեական գործի քննություն չկա, համ էլ քրեական գործի արդյունավետություն չկա»,- ընդգծեց փաստաբանը։

Նա նշեց, որ Ա. Չալաբյանին մեղսագրվել է 2000 անձի  նյութապես շահագրգռելու համար, իրենք միջնորդել են քննիչին՝ խնդրելով հարցաքննել 2000 ուսանողի։

«Բնականաբար, առաջին հայացքից խելագարության կանխավարկածի է նմանվում մեր միջնորդությունը, բայց մեր միջնորդությունն  ընդամենը շարունակությունն է այն խելագարության կանխավարկածի շրջանակներում Չալաբյանին մեղասագրված արարքի նկարագրությանը»,- ասաց փաստաբանը։

Վ.Հարությունյանի խոսքով, բացի այն, որ հիմնավոր կասկած չկա, արարք չի կատարվել, նույնպես  քրեական գործի շրջանակներում, երբ ուսումնասիրել են նաև այս նորմի բովանդակությունը, հասկանալու, թե այն ինչպես են կիրառում, որն է  այս նորմի սահմանադրական գնահատականը,  համագործակցելով նաև իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ, հասկացել են շատ պարզ մի բան՝ նորմը հակասահմանադրական է, Սահմանադրությամբ չի  հետապնդվում որևէ նպատակ, որը կապված է հավաքների  մասնակցելու համար նյութապես շահագրգռելն արգելելու մեջ։

«Սահմանադրությամբ հետապնդվում է  նպատակ՝ հարկադրանքն արգելելու մեջ, որևէ մեկին չհարկադրես, որ  ինքը մասնակցի կամ ձեռնպահ մնա մասնակցելուց, բայց  նյութապես շահագրգռելու արգելք Սահմանադրությունը որպես նպատակ չի հետապնդում, իսկ  անձի  հիմնական իրավունքներն ու ազատությունները կարելի է  սահմանափակել, միայն եթե կա սահմանադրական լեգիտիմություն»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, իրենք խորը ուսումնասիրություն են արել և դատախազությանը խնդրել են այս հարցով դիմել ՍԴ: Դատախազությունից պատասխանել են մեկ նախադասություն՝ «ՍԴ դիմելու հիմքեր առկա չեն»:

Նա հայտնեց, որ սահմանադրականության հարցը բարձրաձայնելու համար դիմել են նաև ՄԻՊ-ին, սակայն մոտ 20 օր է ՄԻՊ գրասենյակից  որևէ արձագանք չեն ստացել դիմումի կապակցությամբ։

«Նամակի մեջ նաև մանրամասն  վերլուծվել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվում է  քաղաքական հետապնդում, որ իր  չափանիշներով տեղավորվում է  ԵԽԽՎ համապատասխան բանաձևի մեջ։  ՄԻՊ գրասենյակը ստանալով այնպիսի նամակ, որտեղ վերլուծված է քաղաքական  հետապնդման հնարավոր դեպք, անգամ չեն կապնվում մեզ հետ։ Ինչ -որ հարցեր կարող էին ունենալ չէ՞, կամ թերի բան կարո՞ղ է գրած լինեինք»,- ասա Վ.Հարությունյանը։

Ավետիք Չալաբյանի պաշտպաններից Արթուր Հարությունյանն նշեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքում այն հոդվածը, որով քրեական հետապնդման է ենթարկվում Ավետիք Չալաբյանը, որպես այդպիսին հանցագործություն նախատեսված չէ:

«Այսինքն ստացվում է, որ ունենալու ենք մի իրավիճակ, երբ 2022-ի հուլիսի 1-ի դրությամբ պարոն Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է: Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից  ներկայացվեց կալանավորման միջնորդություն, որը բավարարվեց: Մեր կողմից ներկայացվեց վերաքննիչ բողոքը, որը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին: Չնայած բավականին ծավալուն քննարկում իրականացվեց, այնուամենայնիվ, պարոն Դանիելյանի որոշման մեջ ևս բավարար արձագանք չկար մի շարք հանգամանքների, օրինակ հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր կողմից առաջ քաշած թեզին, որ քրեական գործում այդ հոդվածով հիմնավոր կասկածը բացակայում է»,-ասաց փաստաբանը:

Արթուր Հարությունյանի խոսքով, Արմեն Դանիելյանը չի անդրադարձել նաև այն հագնամանքին, որ մոնտաժված  ձայնագրության հրապարակումից մոտ 3 օր անց, երբ գնացել են Ավետիք Չալաբյանի բնակարանը խուզարկելու, նա եղել է քնած.  «Դժվար թե քննությունից խուսափող անձը դեպքից երեք օր հետ քնած լիներ, երբ գիտեր, որ առկա է նման ձայնագրություն և կարող են իրավական գործընթացներ սկսվել»։

Նա հայտնեց, որ վարույթ իրականացնող մարմինը ոչ դատարանին, ոչ էլ պաշտպանական կողմին տեղեկություն չի ներկայացրել, որ առկա է որևէ փաստական տվյալ, Չալաբյանը հայտնվելով ազատության մեջ, կարող է ինչ-որ ձևով խոչընդոտել վարույթ  իրականացնող մարմնի գործողությունները։

Ա. Հարությունյանը նշեց, որ հուլիսի 1-ի դրությամբ Ա. Չալաբյանը պետք է, ըստ էության,  կալանքից ազատ արձակվի, որովհետև նրա արարքն այլևս չի կարող համարվել քրեորեն հետապնդելի արարք։

Վարազդատ Հարությունյանն ասաց. «Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է՝ ԵԽԽՎ համապատասխան բանաձևի շրջանականերում. չկա մինչ այս պահը գեթ մեկ ապացույց, որն ուղղակիորեն հաստակ հաստատի, որ Ավետիք Չալաբյանը շահագրգռելով որևէ մեկին մասնակցելու հավաքներին։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ հետապնդումը կրում է խտրական բնույթ:

Ես ուզում եմ հիշեցնել, որ 2021-ի խորհրդարաական ընտրություններին և դրանից առաջ բազմաթիվ հրապարակումներ եղան մամուլում, որ իշող ուժը վարչական ռեսուրսների գործադրմամբ այս հրապարակը լցրեց, այն մշակույթի տունը լցրեց, կամ  վարչական ռեսուրսների գործադրմամբ ստիպել է աշխատակիցներին հանկարծ չմասնակցել ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին ու ակցիաներին, քրեական գործ չի հարուցվել»։

Նա նշեց, որ Ավետիք Չալաբյանի քաղաքական բանտարկյալ լինելու, նրա նկտամամբ  կոպիտ ընթացակարգային խախտումներով քրեական գործի և քրեական հեապնդման իրականացման վերաբերյալ դիմել են մի շարք միջազգային կազմակերպությունների։

«Անընդհատ միջնորդություններ ներկայացնելը ևս մեկ հնարավորություն է ակնառու դարձնել, որ  Հայաստանում քաղաքական գործերով արդարադատություն ակնկալելն  անիմաստ զբաղմունք է դարձել։ Ներպետական պաշտպանության բոլոր միջոցները ծառայում են գործող իշխանությունների քաղաքական պատվերներին»,-ասաց Վարազդան Հարությունյանը:


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:45
«Ծերացել է». երկրպագուներն անհանգստացած են Շվարցենեգերի առողջությամբ
Երկրպագուներն անհանգստացած են հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի առողջությամբ։ Այս մասին հայտնում է Page Six-ը։ Երկրպագուներին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման ուղղություն դառնալ. Փաշինյան
«Պետք է այնպիսի օրենք ընդունենք, որ ՀՀ-ն դադարի second hand ապրանքների արտահանման հիմնական ուղղություն դառնալ, այն անթույլատրելի է, դա...
Աղբյուր` Panorama.am
13:17
Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին առանձին են ապրում
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամուսնության  խնդիրների մասին լուրերի ֆոնին, միասին չեն ապրում։ Այս մասին հայտնում է In Touch...
Աղբյուր` Panorama.am
13:04
Չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ եղել այդ նիստին. Անահիտ Ավանեսյանի արձագանքը ՔՊ-ի նիստում իրեն քննադատելու մասին հրապարակմանը
«Չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ եղել այդ նիստին, ինչը ցույց է տալիս, որ ամբողջ հոդվածը հորինվածք է»,-Կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:59
​Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով
Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:52
Նոր զարգացում Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկած Սոնա Մնացականյանի գործով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով...
Աղբյուր` Panorama.am
12:43
Կառավարությունը որոշեց մի շարք հիվանդություններ ունեցող քաղաքացիներին զորակոչել, նրանց մի մասին էլ այդ ընթացքում բուժել
«Կառավարության որոշումով նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք...
Աղբյուր` Panorama.am
12:36
Ադրբեջանը ոչ մի ժամանակ չի բավարարվելու. Սերգեյ Շահվերդյան
«Մենք ամբողջական պատկերացում չունենք այն մասին, թե ինչ է կատարվում Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Մեր միակ տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
12:29
Կիևի պրոպագանդիստը հազարավոր հայ զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու մասին լուրեր է տարածում
Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը, որը հայտնի է պետական պրոպագանդիստ լինելով, հայտարարել է (55:10),  որ ՆԱՏՕ-ն 170 հազար զինծառայողներից...
Աղբյուր` Panorama.am
12:10
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» և «Տարվա լավագույն մարզչի» քվեարկությունը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում...
Աղբյուր` Panorama.am
12:01
Կառավարությունը հերթական 2.9 մլրդ դրամը հատկացրեց Համայնքների սուբվենցիոն ծրագրերին
«Ներկայացնում եմ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղված 2 մլրդ 954 մլն դրամով համաֆինանսավորլու որոշումը»,-կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:23
Նիկոլ Փաշինյանը երկու անգամ շնորհավորեց Դավիթ Առուշանյանին Շիրակի մարզպետ նշանակվելու կապակցությամբ
«Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնել  և վստահ եմ, որ մեր բոլորի, Շիրակի մեր թիմի...
Աղբյուր` Panorama.am
11:23
Բյուջեն դատա՞րկ է. Դպրոցներից պահանջել են ուսուցիչների պարգևավճարների գումարները փոխանցել բյուջե
Այս տարի ուսուցիչներին, դպրոցի այլ աշխատակիցներին տարեվերջյան պարգևավճարներ չեն տրամադրվի։ Այս մասին  Panorama.am-ին պատմեցին ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ալիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան
«Իլհամ Ալիևի նոր հայտարարությունները՝ Հայաստանի դենացիոնալիզացիայի ծրագրի բացահայտման հերթական վկայություն»,- նման կարծիք ունի ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
10:44
Գիտելիքահեն տնտեսությամբ մեր երկիրը կհզորացնենք, որն ազգային անվտանգության հենասյունն է. Կամո Աթայան
Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում Հայաստանի գործող կառավարությունը սահմանափակում է գիտության ոլորտն համակարգող կառույցի՝ ԳԱԱ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Անպատիժ մնացած Ալիևն այսօր դարձյալ ուժի դիրքերից աննախադեպ ու անհեթեթ պահանջներ է առաջադրում. Դանիելյան
Թուրք-ադրբեջանական թեզերին խիստ համահունչ, երկու տարի առաջ Ժիրայր Լիպարիտյանը բացահայտ կեղծ հայտարարություն էր անում շուրջ 700 հազար ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Արագածի, Ապարանի տարածաշրջանների բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
10:03
Մինչ Ալիևը Հայաստանին սպառնում է, Ալենը փիղ հեծնած զբոսնում է Հնդկաստանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հարցազրույցում հնչեցրած հայտարարություններից հետո մինչ փորձագետներն ահազանգում են Հայաստանի վրա Բաքվի հարձակման...
Աղբյուր` Panorama.am
09:58
Մաhից առաջ բասկետբոլիստ Յանիս Տիման նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային մեծ ծաղկեփունջ է ուղարկել
Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը պատմել է, որ բասկետբոլիստ Յանիս Տիման իր նախկին կնոջը՝ երգչուհի Աննա Սեդոկովային, մահվանից մեկ օր առաջ վարդերի...
Աղբյուր` Panorama.am
09:48
Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրողի մայրը Պուտինին խնդրել է օգնել գտնել որդուն
Սիրիայում անհետացած ամերիկացի լրագրող Օսթին Թայսի մայրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է օգնել որդու որոնումներին։ Այդ մասին հայտնում է NBC...
Աղբյուր` Panorama.am
09:46
Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան
Արագածոտնի մարզի բնակիչը, ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, այլ անձի մոտ առկա...
Աղբյուր` Panorama.am
09:26
Այդ գրություններից հետո ես դարձել եմ Տարոն Չախոյանի թիրախը. Թագուհի Թովմասյանն ահազանգում է
Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգում է, որ հայտնվել է Տարոն Չախոյանի թիրախում։ «Նախօրեին հրապարակել էի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:19
Դեկտեմբերի 19-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը աճել է, ռուբլունը և եվրոյինը նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 19-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանն էլ է խոստովանում, որ ԱՆԻՖ-ը ձախողվել է, սակայն կոնկրետ ո՞վ, ինչպե՞ս տապալեց ծրագրերը և մսխեց բյուջեի գումարները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականին հետհեղափոխական Հայաստանում ստեղծվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Փաստ». Եթե մեր երկրի ներսում կա մի բան, որը «պետության չգոյության» մասին է, դա Փաշինյանի իշխանությունն է
«Փաստ» թերթը գրում է. «Նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանը, առանձնապես վերջին 1 տարվա ընթացքում ու հատկապես վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Բացի հարստանալը Նարեկ Բաբայանը ՔՊ կուսակցության մարզային ինտրիգների կառավարմամբ է զբաղված
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կապանցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանին անհանգստացնում է ՔՊ իշխանության ներսի կոռուպցիան. նա...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր անդամներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պետական ապարատից հեռացնել Հովիկ Աղազարյանի ընտանիքի բոլոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}