Այսուհետ սա կանվանենք «3 …-ի օրենք»․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված հայտնի ձայնագրությանը, գրում է․
«Հայտնի ձայնագրության մեջ ինձ ոչ ամեն ինչ է պարզ (բուն էությունը իհարկե պարզ է):
Բայց մի բան կա, որ ինձ լրիվ պարզ է, բայց վստահ եմ քչերի համար է ընկալելի։ Դա ականավոր իրավաբան-գիտնականի հղումն է «առյուծի ու գազանների» ռոմանոսային պատմությանը։ Հնարավորինս ցենզուրային եղանակով կպատմեմ այդ անեկդոտը, որը նիկոլիզմի օրոք վերածվել է «իրավունքի ղեկավար սկզբունքի»։
Եվ այսպես. Նապն իր համար զբոսնում է անտառում, մեկ էլ տեսնում է՝ մի խումբ գազաններ լեղապատառ փախնում են ու վազում են իրեն ընդառաջ։ Ասում է՝ «եղբայր ջան, ինչի՞ եք տենց լեղապատառ փախնում»։ Ագռավը պատասխանում է՝ «Նապ ախպեր, փախի-փրկվի, առյուծը խելքը քցել ա, ասում ա՝ ով երեք ամորձի ունի, մեկը պոկելու եմ»։ Նապը թե՝ «ա՛յ ցավդ տանեմ, ես ի՞նչ ունեմ վախելու, իմը հաստատ 3 չի, 2 ա»։ Ագռավն էլ՝ բա «հենց է՛դ ա հարցը, Նապ ախպեր, ինքը պոկելուց հետոյա հաշվում…»
Պատկերացրեցի՞ք ինչ են ուզում ասել։ Ուզում են ասել՝
- մարդկանց վրա «չեղած հոդված» են կարում, հետո նստացնում՝ մինչև «պարզեն», որ էդ հոդվածը ուրիշ բանի մասին էր
- մի «ապուշ օրենք» են ընդունում, հարյուրավոր մարդկանց են վախացնում ու քաշքշում, հետո եվրոծյոծաներից թուք ու մուր են ուտում ու այդ «ապուշ օրենքը» ստիպված հանում են։
- ընդդիմադիրներին ծեծում-ջարդում են, հետո միլիցաներից սուտ ցուցմունքներ են վերցնում ու ծեծված միտինգավորներին են մեղավոր գրում՝ մինչև «թարս կապույտը»։
и т.д., и т.п.
Այսուհետ սա կանվանենք «3 …-ի օրենք»»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն արձագանքում է Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը
- Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար. Սոս Հակոբյան
- Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց իր, Ջհանգիրյանի, Միքայելյանի խոսակցության ձայնագրությունը
- Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ. ԲԴԽ-ն նիստը նշանակելիս ցուցաբերել է շտապողականություն, իսկ նիստում թույլ տվել խախտումներ