Ռուս-ուկրաինական հակամարտությունը հասավ «Danone»-ին
Ֆրանսիական «Danone» պարենային ընկերությունը, նախնական տվյալներով, պատրաստվում է կրճատել իր արտադրանքը՝ ծախսերը նվազեցնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Danone-ի թոփ մենեջերներից մեկին:
Զրուցակցի խոսքով՝ յոգուրտի սպառողները ապագայում, ամենայն հավանականությամբ, կնկատեն ապրանքի որակի փոփոխություններ։
Բացի այդ, չեն բացառվում տարայի ծավալի փոփոխություններ։
Նշվում է, որ սուպերմարկետներն ու սննդամթերքի արտադրողները պայքարում են գների աճի դեմ Ուկրաինայի իրադրության և առաքման ժամկետի խափանումների ֆոնին։
Տնտեսական գործոնները կարող են ստիպել Danone-ին վերանայել իր ամենավաճառվող ապրանքների վաճառքը՝ սկսած «Activia» յուգուրտից մինչև Evian ջուր:
Հայտնի չէ, թե կոնկրետ որ ապրանքային գծի վրա կազդեն «Danone»-ի նորարարությունները։
Դրա հետ մեկտեղ «Danone»-ը նախատեսում է «մրցունակ մնալ», քանի որ ընկերությունը չի կրճատում գովազդային ակցիաները: