Մակրոնի կոալիցիան հաղթում է խորհրդարանական ընտրություններում, բայց բացարձակ մեծամասնություն չունի
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը, ինչպես և կանխատեսվում էր, «Միասին» կոալիցիան էր։ Նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցները Ազգային ժողովում 245 մանդատ են ստացել։ Այդ մասին գրել է «Ինտերֆաքս»-ը:
Այս տվյալները երկուշաբթի գիշերը հրապարակել է Figaro թերթը։ Ավելի ուշ պետք է լինի ՆԳՆ-ի պաշտոնական հաղորդագրությունը։
Բայց Մակրոնի կողմնակիցները բացարձակ մեծամասնության չեն հասել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում, ինչի համար անհրաժեշտ էր 289 մանդատ՝ 577-ից։
«Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միավորում» (Nupes), ձախ և կանաչ կուսակցությունների դաշինքը՝ Ժան-Լյուկ Մելենշոնի գլխավորությամբ, կանխատեսելիորեն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ապահովելով 131 տեղ Ազգային ժողովում և երաշխավորելով առաջատար ընդդիմադիր ուժի դերը նոր ստորին պալատում:
Այս ընտրությունները իսկական հաջողություն էին Մարին Լը Պենի «Ազգային միության» համար։ Ֆրանսիացի ազգայնականները ստացել են 89 մանդատ, ինչը զգալիորեն ավելին է, քան նրանց համար կանխատեսված վերլուծական կենտրոնների վերջին հարցումները։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը որակել են գոտկատեղից ներքև հարված
- Ֆրանսիայի նախկին նախագահը 67 տարեկանում գաղտնի ամուսնացել է
- Մակրոնը երկրորդ անգամ ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը