Իտալիայի փոխչեմպիոնը պայմանագիր կնքեց Հենրիխ Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան պաշտոնապես հաստատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Կամերունի հավաքականի դարպասապահ Անդրե Օնանայի ակումբ տեղափոխության մասին։
«Կարող եմ հաստատել, որ Օնանայի և Մխիթարյանի հետ անվճար պայմանագիր ենք կնքել։ Երկու գործարքներն էլ արդեն վերջնական տեսքի են բերվել»,-Մարոտայի խոսքերը սոցցանցում մեջբերած լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոին հիշատակում է «Գազետա ռու»-ն:
Մինչ «Ինտերը» Մխիթարյանը հանդես է եկել «Ռոմայում»: Հայազգի ֆուտբոլիստը Հռոմի թիմին միացել է 2019 թվականի սեպտեմբերին վարձավճարով, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքել է մշտական պայմանագիր՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խզելով պայմանավորվածությունը «Արսենալի» հետ։
«Ռոմայի» հետ Մխիթարյանը հաղթեց Կոնֆերենց Լիգան։ Ընդհանուր առմամբ, հռոմեական ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 65 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ։
Իտալիայի առաջնության 2021/22 մրցաշրջանում Ինտերը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Ռոման՝ վեցերորդը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է «Ռոման» փոխարինի «Ինտերով»
- Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան